486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդ հայ կինոգործիչներն առաջին անգամ իրենց նախագծերը կներկայացնեն Բեռլինի կինոփառատոնին
18:19
11 Փետրվարի 2011

Բեռլինի միջազգային 61-րդ կինոփառատոնի շրջանակներում, երիտասարդ հայ կինոգործիչներն իրենց նախագծերն առաջին անգամ մի շարք գերմանական կինոընկերությունների ներկայացնելու հնարավորություն են ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

«Նախարարությունն օգնել է չորս երիտասարդ կինոգործչի մասնակցել փառատոնին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց ՀՀ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը։
Բեռլին կմեկնեն Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը, «Ժաննան և ձայները» ֆիլմի պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը, ռեժիսոր-սցենարիստ Արեգ Ազատյանը և Շողիկ Թադևոսյանը՝ «Ռոմանտիկները» սցենարով։

Դուրգարյանը նշեց, որ կինոփառատոնի շրջանակներում նախատեսված են երիտասարդ հայ կինոգործիչների և նրանց նախագծերով հետաքրքրված մի շարք գերմանական կինոընկերությունների հանդիպումները։
Բեռլինի միջազգային 61-րդ կինոփառատոնը մեկնարկել է փետրվարի 10-ին և կտևի մինչև փետրվարի 20-ը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած կլինի 22 ֆիլմից, որոնցից 16-ը կարող են հավակնել «Ոսկե արջուկի», ինչպես նաև «Արծաթե արջուկների»՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն տղամարդու և կանացի դերակատարման համար, Ալֆրեդ Բաուերի մրցանակի՝ կինոարվեստում նոր ճանապարհներ հարթելու համար, և մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։