478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ավետիքյանի «Կլանչող կղզին» ֆիլմը կցուցադրեն Սամարայի կինոփառատոնին
16:31
09 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Սերժ Ավետիքյանի «Կլանչող կղզին» ֆիլմը, որը 2010թ.-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, ներառվել է Սամարայի «Կարճամետրաժի արվեստը» կինոփառատոնի ծրագրի մեջ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

Ֆիլմը կցուցադրվի փետրվարի 24-ին Սամարայի Դերասանի տանը։

«Կլանչող կղզին» անիմացիոն ֆիլմ է՝ ջրաներկով արված պատկերներով և «կյանք ստացած» դագերոտիպերով։ Ժապավենը նկարահանված է իրական փաստերի հիման վրա, որոնց մասին ռեժիսորը լսել է դեռ իր պապից, իսկ ավելի ուշ իմացել է ֆրանսիացի գրող-պատմաբանի գրքից։

Ժամանակակից Թուրքիայում երկար տարիներ ի վեր անհայտ եղած և, ըստ ռեժիսորի, 1915թ.-ի Հայոց ցեղասպանության նախագուշակ հանդիսացող պատմությունն այնքան է մտահոգել իրեն, որ շուտով սցենար է գրել, և սկսվել են ֆիլմի աշխատանքները։

Պատմությունը տեղի է ունեցել 1910թ.-ին Կոստանդնուպոլսում, երբ քաղաքի նոր իշխանությունները եվրոպացիներին հաճոյանալու համար քաղաքը մաքրելու որոշում են կայացրել։ Այդ ժամանակ քաղաքը լի էր թափառող շներով, որոնք որոշ իմաստով նույնիսկ օգտակար էին՝ մաքրում էին աղբանոցները, ոչնչացնում էին մսի խանութների մնացորդները, հրդեհի կամ երկրաշարժի դեպքում ահազանգ էին հնչեցնում։ Սկայան իսլամի համաձայն, շունը մաքուր էակ չէ, այս կենդանուն տուն չեն թողնում, և Թուրքիայում իշխանության եկած երիտթուրքերը որոշել էին նրանց անմարդաբնակ կղզի տեղափոխել։

Յուրաքանչյուր բռնած շան համար քրդերին և գնչուներին 0,15 ֆրանկ էր տրվում, այդ ամենի համար ընդամենը 14 հազար ֆրանկ է ծախսվել։ Շներին նավահանգիստ էին տանում, նավ էին բարձրացնում և ուղարկում էին Անիծյալ կղզի, որտեղ ոչ ջուր կար, ոչ էլ սնունդ։ Երեք ամիս շարունակ ամեն օր շների նոր ոհմակ էին կղզի տանում, որոնք վայրիանալով, հոշոտում էին իրար կամ խեղդվում էին՝ փորձելով լողալով փրկվել։ Այդպիսով 60 հազար շուն է ոչնչացվել։

Սերժ Ավետիքյանի ծնողները, ովքեր Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի սերունդն են՝ ծնված Ֆրանսիայում, 1947թ.-ի հայրենադարձների թվում Խորհրդային Հայաստան են ժամանել, որտեղ 1955թ.-ի դեկտեմբերի 1-ին էլ ծնվել է Սերժը։ Նա 15 տարեկան է եղել, երբ ընտանիքը որոշել է Ֆրանսիա վերադառնալ։
Վաղ տարիքից Սերժի մոտ արվեստի նկատմամբ ձգտում է նկատվել. քոլեջում սովորելիս՝ նա մասնակցել է սիրողական ներկայացումներին, իսկ Մեդոնի Դրամատիկ արվեստների կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկսել է աշխատել Փարիզի կոնսերվատորիայի ուսանողների հետ։
Ավետիքյանը 20 տարեկանում ընկերների խմբով թատերախումբ է ստեղծել, որը հաջողությամբ հանդես է եկել բեմադրությունների շարքով։ Շուտով Սերժը սկսել է նկարահանվել կինոյում, իսկ 1988թ.-ին հիմնադրել է սեփական ստուդիան։

Ստեղծագործական տարիներին նկարահանվել է 20 գեղարվեստական և 30 հեռուստատեսային ֆիլմերում, որոնցից մեզ ավելի հայտնի է «Մայրիկ», «Արամ», «Ճանապարհորդություն», «Լաբիրինթոս» ֆիլմերը։ Ավետիքյանը հայտնի է նաև որպես երաժիշտ և խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ կինոնկարների ռեժիսոր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։