486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Խաչքարեր. հայկական մշակույթի սրբազան հուշարձաններ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես է բացվել Օդեսայում
10:55
07 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Խաչքարեր. հայկական մշակույթի սրբազան հուշարձաններ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես է բացվել Օդեսայի պատմաերկրաբանական թանգարանի ցուցասրահում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Նախագծի համակարգող Արմեն Պետոյանը նշել է, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել հայկական էթնոսի մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Կիևի, Խարկովի, Օդեսայի, Ղրիմի հայկական համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները, թանգարանների ղեկավարներ, Հունաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, բուլղարական և հունական համայնքների ղեկավարները, շարքային քաղաքացիներ:

«98 դեպքերում խաչքարերը ծառայել են որպես տապանաքարեր: Սա Աստծո առջև ինքնատիպ ներկայացուցչություն է: Այսինքն, այստեղ հանգչում է ինչ-որ մեկի մարմինը, ով խաչքարերի, խաչի միջոցով Աստծուց խնդրում է արժանանալ նրա երկնային թագավորությանը, հավիտենական կյանքի», - պատմում է Ղրիմագիտության գիտահետազոտական կենտրոնի աշխատակից Տաթևիկ Սարգսյանը:

Ժամանակակից Ուկրաինայի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Ղրիմում դրանց թիվը հասնում է հարյուրի: Օդեսայի շրջանում ևս կան հնագույն հուշարձաններ: Այսպես, Օդեսայի մարզի Կիլիյսկի շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս եկեղեցու տարածքում հայտնաբերվել են հայկական տապանաքարեր, որոնց վրա հաճախ օգտագործված են նույն մոտիվները, ինչ խաչքարերի վրա:

Ցուցահանդեսի կազմակերպիչները հույս ունեն, որ այս ցուցադրությունը կօգնի պահպանել ճարտարապետության այս հնագույն հուշարձանները, որոնք ոչ միայն հայերի, այլև Ուկրաինայում բնակվող այլ ժողովուրդների ժառանգությունն են:

2010 թ.-ի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաչքարերը ներառել է մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցուցակի մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: