483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում գտնվող մահմեդական հուշարձանները ԼՂՀ մշակութային ժառանգության մի մասն են
13:32
03 Փետրվարի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող մահմեդական մշակութային հուշարձանները Ղարաբաղի մշակութային ժառանգության մասն են, նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ իր գոյության ողջ ընթացքում Ղարաբաղը բազմիցս ենթարկվել է տարբեր պետությունների և էթնիկ խմբերի հարձակումներին, և այդ էթնիկ խմբերից յուրաքանչյուրն այստեղ թողել է իր մշակութային ժառանգության հետքերը։

«Պետությունն իր տարածքում գտնվող իսլամական մշակույթի հուշարձաններն իր մշակութային ժառանգության մասն է համարում, և մենք համապատասխան վերաբերմունք ենք դրսևորում այդ մշակութային ժառանգության նկատմամբ»,- նշեց Շահվերդյանը։

Ըստ նրա, իսլամական մշակութային հուշարձանների պահպանման և պաշտպանությունն ապահովելու հարցերը Ղարաբաղում լուծվում են պետական մակարդակով։ «Այս աշխատանքը կշարունակվի, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի առանձին անհատների վերաբերմունքը ԼՂՀ-ում մեր աշխատանքի նկատմամբ»,- ավելացրեց նա։
Վարչության ղեկավարը հայտնեց, որ 2011 թվականին Ղարաբաղի տարածքում իսլամական հուշարձանների վերականգնմանը ծրագրվում է հատկացնել 6 մլն դրամ (մոտ 16,4 հազար դոլար)։ «Մենք չենք բաժանում մեր տարածքում գտնվող երկու ժողովուրդների մշակութային ժառանգությունն ըստ կրոնադավանական հատկանիշի»,- ավելացրեց նա։
ԼՂՀ զբոսաշրջության վարչության ղեկավարը հայտարարեց, որ պետությունը պարտավոր է ոչ միայն պահպանել մշակութային ժառանգությունը, այլ նաև մասսայականացնել այն։

 «Այս առումով նախորդ տարվա վերջում ոչ մեծ գրքույկ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող իսլամական մշակութային հուշարձանների մասին։ Գրքույկն ընդգրկում է ԼՂՀ տարածքում պահպանված հուշարձաններից մի քանիսի լուսանկարներ և ճարտարապետական մանրամասներ»,- ասաց Շահվերդյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ադրբեջանցիները ոչնչացնում են հայերի մշակութային ժառանգությունն ընդամենը մեկ պատճառով՝ նրանք ցանկանում են պատմական հիմնավորումներ բերել հայկական տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունների վերաբերյալ։

«Մենք նման գործողությունների կարիք չունենք, մեր ժողովրդի իրավունքն իր տարածքի նկատմամբ միջազգայնորեն ընդունված է, և այդ իրավունքն ամրագրված է մեր պատմության մեջ»,- ընդգծեց Շահվերդյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։