483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երկու հայ դաշնակահարներ կմասնակցեն Դաշնամուրի եվրոպական մրցույթին
15:30
26 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկու հայ դաշնակահարներ կարող են մասնակցել Դաշնամուրի եվրոպական մրցույթին, որը կանցկացվի հոկտեմբերի 15-30-ը Ֆրանսիայում, չորեքշաբթի հաղորդում է Հայաստանում ֆրանսիական դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դաշնամուրի Եվրոպական ծրագիրը հնարավորություն կտա երկու հայ դաշնակահարների վերապատրաստման դասընթաց անցնել Ֆրանսիայում (Եվրամիության ֆինանսավորմամբ) և մասնակցել Դաշնամուրի եվրոպական մրցույթին, որը կանցկացվի հոկտեմբեր 15-ից 30-ը։

Ծրագրի շրջանակներում Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, ով արդեն մասնակցել է «Եվրոպական երեքշաբթիներ» համերգներին Քիշնևում (Մոլդովա), հունվարի 27-ին համերգով հանդես կգա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ կատարելով Լիստի, Շոպենի և Ռավելի ստեղծագործությունները։

Համերգին կմասնակցեն նաև Երևանի կոնսերվատորիայի երեք դաշնակահարներ՝ Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը  և Աշխեն Գրիգորյանը, որոնցից երկուսն էլ կմեկնեն Դաշնամուրի եվրոպական մրցույթին։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն, Դաշնամուրի եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում նախօրեին Երևան է ժամանել Եվրամիության դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Պ. Իվ Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը։

Նրա այցի նպատակը, որը կտևի մինչև հունվարի 30-ը, երկրի մշակութային և մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելն է։ Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ և մայիս ամսին վարպետության դասընթացներ  կազմակերպելու  ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի Եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհի Դանիել Լավալը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:11
30 Մարտի 2017
Արտյոմ Սեյրանյանը «Ձայնը. երեխաներ-4»–ի ամենավառ կատարողների տասնյակում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13-ամյա Արտյոմ Սեյրանյանի կատարմամբ ռոք-հիթը ներառվել է «Ձայնը. երեխաներ-4» շոուի կույր լսումների ամենավառ և ճանաչված կատարումների տասնյակում:
14:16
30 Մարտի 2017
«Եվրատեսիլի» վրացի մասնակիցը երգել է հայկական ժողովրդական երգ` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թամարա Գաչեչիլաձեն  ընդունել է հայ մասնակից Արծվիկի մարտահրավերը:
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում: