486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի տիկնիկային թատրոնը երկու ներկայացում կներկայացնի միջազգային փառատոներում
16:23
21 Հունվարի 2011

Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրա» մոնոներկայացումը և ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Երկնքից ընկած հեքիաթ» ներկայացումն այս տարի կներկայացվեն միջազգային թատերական փառատոներում, ասաց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Մի քանի հրավերներ կան Ռուսաստանից, Սերբիայից, Թուրքիայից, Թուրքմենստանից, և մենք այն տեղը կընտրենք, որտեղ դեռ չենք եղել և որտեղ առավել հեղինակային փառատոներ են անցկացվում»,-ուրբաթ լրագրողներին ասաց Բաբայանը:

Թատրոնի տնօրենը նաև նշեց, որ այս տարի որոշում է կայացվել Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրա» մոնոներկայացումն ուղարկել 2011թ.-ի մարտի 27-ից ապրիլի 14-ը Մոսկվայում անցկացվող «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոնի «Դիմակ Պլյուս» արտասահմանյան թատրոնների մրցույթից դուրս ծրագրին:

«Երկնքից ընկած հեքիաթը» երկրորդ ներկայացման ունեցած հաջողություններից բացի, Բաբայանը նշեց, որ ներկայացումը սեպտեմբերի 2-9-ը Պլովդիվում (Լեհաստան) Կամերային ներկայացումների միջազգային փառատոնի նախագահական մրցանակ ստացավ, ինչպես նաև ցուցադրվեց Մոսկվայի «Ոսկե դիմակ» փառատոնի «Դիմակ Պլյուս» ծրագրի շրջանակներում:

Բացի այդ, ներկայացումը երկու մրցանակ ստացավ՝ որպես լավագույն ռեժիսորական դեբյուտ և «Պետրուշկա Վելիկի» տիկնիկային թատրոնի միջազգային V-րդ փառատոնի լավագույն ներկայացում: Վերջինն անցկացվեց անցած տարվա սեպտեմբերի 14-17-ը Եկատերինբուրգում:

Թատրոնի այս տարվա ծրագրերի մասին պատմելիս՝ թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ հունվարի 26-ին տեղի կունենա «Թևավորը» ներկայացման պրեմիերան՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վիթխարի թևերով շատ ծեր մարդը» ստեղծագործության հիման վրա, ինչպես նաև ծրագրվում է «Շունն ու կատուն» ներկայացման բեմադրությունը՝ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա՝ հեքիաթի 100-ամյակի առթիվ:

Բացի այդ, թատրոնը բեմ կվերադարձնի ռեժիսոր Տիգրան Զահալյանի «Թզուկի երգը» ներկայացումը, որի բեմադրությամբ կզբաղվի նրա դուստր Մարգարիտա Զահալյանը: Բացի դրանից, ինչպես նշեց թատրոնի տնօրենը, տվյալ պահին աշխատանքներ են տարվում Լյուիս Քերոլի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման վրա:

Թումանյանի պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ.-ին: Թատրոնի ընթացիկ ծրագրացանկում ներկայացումներ են ներառված թե երեխաների, թե մեծահասակների համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։