482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը մանկատների սաների համար դուդուկի դպրոց կբացի Երևանում
14:15
17 Հունվարի 2011

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը մտադիր է 2012թ.-ին Երևանում դուդուկի բարեգործական դպրոց բացել՝ մանկատների սաների համար:

«Ես որոշել են անձամբ զբաղվել երեխաների հետ, իսկ իմ թոռը՝ Ջիվանը, կշարունակի այս բարեգործական նախաձեռնությունը», - երկուշաբթի լրագրողներին ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ դպրոցի բացումը ձգձգվեց ֆինանսական խնդիրների պատճառով, քանի որ այն բարեգործական դպրոց է լինելու, այլ ոչ թե կոմերցիոն նախագիծ:

Գասպարյանը տեղեկացրեց, որ արդեն հողատարածք է գնել ապագա դպրոցի համար, և ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել բանկերից մեկը, սակայն նախաձեռնությունը նախկինի պես հովանավորների կարիք ունի:

Նրա խոսքով՝ մանկատների սաները կսովորեն ոչ միայն դուդուկ նվագել, այլև երգել, պարել, ինչպես նաև կուսումնասիրեն համաշխարհային երաժշտական ժառանգությունը:

Ջիվան Գասպարյանը աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, ողջ աշխարհում վաճառվում են նրա ձայնասկավառակների միլիոնավոր օրինակներ։ Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են Գասպարյանին լավագույն ֆիլմերի երաժշտության ձայնագրման համար։ Արևմտյան հանդիսատեսի շրջանում նա հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոնկարի երաժշտության ձայնագրումից հետո, որտեղ դուդուկը ներդաշնակորեն միաձուլվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հետ:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Վալերի Գերգիևի, Լայոնել Ռիչիի, Փիթեր Գաբրիելի, Սթինգի, Բրայան Մեյի (Queen) հետ։ Մայքլ Բրուքի հետ Գասպարյանը ձայնագրել է «Black Rock» ալբոմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։