486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հոլիվուդի մամուլը 2010թ.-ի լավագույն դերասանուհիներ է ճանաչել Նատալի Պորտմանին և Աննետ Բենինգին
10:59
17 Հունվարի 2011

Հոլիվուդի օտարերկրյա  մամուլի ասոցիացիայի վարկանիշով՝ Նատալի Պորտմանն ու Աննա Բենինգը ճանաչվել են 2010թ.-ի լավագույն դերասանուհիներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակվում է NBC-ի ուղիղ եթերով:
Պորտմանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Դարեն Արոնոֆսկիի «Սև կարապ» դրամայում հանդես գալու համար: «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում մրցում էին Նիքոլ Քիդմանը, Հոլի Բերին, Ջենիֆեր Լոուրենսն ու Միշել Ուիլյամսը:

Պորտմանը նշանված է ֆրանսիացի պարող և պարուսույց Բենջամին Միլպյեի հետ և նրանից երեխայի է սպասում: Նա մրցանակաբաշխության արարողությանը եկել էր անտիկ ոճի կաթնագույն զգեստով՝ առջևում նուրբ ծալքերով և դրապե կրծքակալի վրա վառ վարդագույն վարդով:

Հաղղորդավարի այն հարցին, թե ինչ է թաքնվում ծալքերի հետևում, 29-ամյա Պորտմանը պատասխանել է, որ դեռ կարող է կրել ցանկացած ձևի հագուստ, սակայն միշտ սիրել է ազատ հագուստը:

Զույգը ծանոթացել է նախորդ տարի Դարեն Արոնոֆսկիի «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆիլմում Պորտմանը բալետի պարուհու դեր էր խաղում, իսկ Միլպյեն բեմադրում էր պարերը:

Բենինգը Լիզա Խոլոդենկոյի «Երեխաները կարգին են» ֆիլմում հանդես գալու համար արժանացել է լավագույն դերասանուհի կոչմանը մյուզիքլ և կատակերգություն ժանրում: Նրա մրցակիցներն էին Անջելինա Ջոլին, Էնն Հեթուեյը, Ջուլիանա Մուրն ու Էմմա Սթոունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: