484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ նկարիչների կտավները ներկայացվել են Նիդեռլանդներում կազմակերպված ցուցահանդեսում
19:33
12 Հունվարի 2011

Հայ հայտնի նկարիչների կտավներն են ներկայացվել ցուցահանդեսում, որն անցկացվում է Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքի լավագույն թանգարաններից մեկում 2010 թվականի դեկտեմբերի 19-ից և կշարունակվի մինչև մայիսի 8-ը, տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, «Ռուսաստան և օրիենտալիզմ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են նախկին խորհրդային երկրների արվեստագետների արևելյան թեմաներով ստեղծագործությունները։ 
Հաղորդագրությունում նշվում է, որ Գրոնինգենի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 8 կտավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից և 5 աշխատանք` Հայաստանի ազգային պատկերասրահից` Սուրենյանց, Սարյան, Պոլենով, Շարբաբչյան և 19-րդ դարի անհայտ նկարչի 1 աշխատանք:

«Կազմակերպիչների հավաստմամբ Հոլանդիայի ու Եվրոպայի արվեստասերների համար իսկական հայտնություն կարող է լինել Մարտիրոս Սարյանի էսթետիկան` որը շատ ինքնատիպ է, սակայն, նաև բնորոշ այդ ժամանակաշրջանի եվրոպական արվեստի սկզբունքներին»,- ասվում է հաղորդագրությունում։
«Անհայտ ռուսական արևելքը» ներկայացնում է 19-րդ դարեվերջի և 20-րդ դարի սկզբի ռուս նկարիչներ Վերեշչագինի ու Պոլենովի` Ռուսաստանի հարավի ու Մերձավոր Արևելքի էկզոտիկ երկրներում կատարած ճանապարհորդական փաստագիր աշխատանքներն ու 19-20-րդ դարերի սահմանագծին նույն թեմատիկայով ստեղծագործող արևելքի գեղանկարիչների գործերը: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: