486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Մայքլ Դուգլասը բժշկվել է քաղցկեղից
12:21
11 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը (Michael Douglas), ում նախորդ տարվա օգոստոսին կոկորդի քաղցկեղ էին ախտորոշել, հարցազրույցում ասել է, որ բուժման արդյունքում ուռուցքն անհետացել է, երեքշաբթի մեջբերում է Hollywoodreporter.com կայքը։ 

«Ես ինձ հրաշալի եմ զգում և մեծ թեթևություն ապրում։ Ուռուցքն անհետացել է։ Ճիշտ է՝ այսուհետ ես պետք է ամեն ամիս զննում անցնեմ, այնպես որ լիարժեք էյֆորիայի մասին խոսք չկա։ Հնարավոր է՝ ևս երկու ամիս անցնի զննման համար։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներն ահավոր ռիթմով անցան»,- դերասանի խոսքերն է մեջբերում ռեսուրսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դուգլասն ասել է, որ առայսօր զգում է քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունը, որն, ըստ էության, արտահայտվում է քնելուն խանգարող բերանի չորությամբ։

«Կորցրած 32 ֆունտից (14 կգ) ես վերադարձրել եմ 12-ը, մնում է հավաքել ևս 20 կամ 25 ֆունտ»,- նշել է նա։

Բացի սննդից, դերասանին զբաղեցնում է աշխատանքը՝ նա պատրաստվում է նկարահանվել Սթիվեն Սոդերբերգի ֆիլմում ՁԻԱՀ-ից 1987 թվականին մահացած շոումեն և դաշնակահար Լիբերաչեի (Liberace) դերում և կիրակի օրը պատրաստվում է ներկա լինել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Դուգլասն առաջադրվել է Օլիվեր Սթոունի «Ուոլ սթրիթ. փողերը երբեք չեն քնում» (Wall Street: Money Never Sleeps) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի մրցանակի։ 1987 թվականին առաջին «Ուոլ սթրիթի» համար Դուգլասն «Օսկար» ստացավ, քսան տարի անց նա հաջողությամբ վերադարձավ խարդախ ֆինանսիստ Գորդոն Գեքոյի կերպարին։ 2010 թվականին Սթոունի ֆիլմը վարձույթի հանձնվեց անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ դերասանի ախտորոշումը։

«Դատելով նրանից, թե ինչ է ինձ հայտնի քաղցկեղի այդ տեսակի մասին, կարծում եմ, որ հաղթանակի իմ հնարավորությունները բավականին մեծ են։ Բախտս առհասարակ բերել է ժառանգականության հարցում՝ իմ մայրիկն 88 տարեկան է, հայրս՝ 94։ Բայց ամեն դեպքում ես հասկացա, որ մոտեցել եմ երրորդ ակտին, հասկացա, որ ժամանակս քիչ է, և այն պետք է խելացի կերպով ապրել»,- ասել է Դուգլասը։

Մայքլ Դուգլասը ծնվել է 1944 թվականին լեգենդար դերասան Քյորք Դուգլասի և դերասանուհի Դիանա Դուգլաս Դերիդի ընտանիքում: 2000 թվականին Դուգլասը կնության առավ երիտասարդ դերասանուհի Քեթրին Զեթա-Ջոնսին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։