480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ջազմեն Գեորգի Գարանյանի հիշատակին նվիրված համերգներ կանցկացվեն Կրասնոդարում և Մոսկվայում
11:26
11 Հունվարի 2011

Հանրահայտ ջազմեն Գեորգի Գարանյանի հիշատակին նվիրված համերգներ կկազմակերպվեն Կրասնոդարում և Մոսկվայում երեքշաբթի՝ հունվարի 11-ին, երբ կլրանա մաեստրոյի մահվան առաջին տարելիցը, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Գարանյան հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ականավոր սաքսոֆոնահարը, դիրիժորն ու կոմպոզիտորը մահացել է 2010 թվականի հունվարի 11-ին 76 տարեկան հասակում սրտի հերթական նոպայից հետո Կրասնոդարում, ուր երաժիշտը ժամանել էր ամենամյա համերգին մասնակցելու նպատակով։

«Et Cetera» մոսկովյան թատրոնում առաջիկա երեքշաբթի կանցկացվի «Ջազ ֆանտազիա» համերգ, որին կմասնակցեն Գեորգի Գարանյանի բիգ բենդը, Դենիս Մացուևի «Բայկալի աստղերը» փառատոնի մասնակիցները, դերասաններ Ալյոնա Յակովլևան և Սերգեյ Չոնիշվիլին, ինչպես նաև երաժիշտի ընկերներն ու գործընկերները։

Կուբանի մայրաքաղաքում Գարանյանի կրասնոդարյան բիգ բենդի երաժիշտները նույնպես համերգ կտան նվագախմբի հիմնադրի հիշատակին։

Գարանյանը 1991 թվականին իրականացրեց իր վաղեմի երազանքը և ստեղծեց Մոսկվայի բիգ բենդը, որի կազմում ընդգրկվեցին երկրի ականավոր ջազմենները։ 1998 թվականին նա դարձավ Կրասնոդարի բիգ բենդի ղեկավար, իսկ 2004 թվականին Լունդսթրեմից ընդունեց դիրիժորական փայտիկը և ղեկավարեց նրա հանրաճանաչ նվագախումբը 2006 թվականից։

Գարանյանը Պրահայում, Բոմբեյում, Հավանայում, Վարշավայում, Ֆինլանդիայում, Իսրայելում անցկացված միջազգային ջազ փառատոների դափնեկիր է։ Նա միակ ջազ երաժիշտն է եղել, ով ունեցել է աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից մեկի՝ Կոնսերվատորիայի մեծ դահլիճի աբոնեմենտ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: