486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի թատրոններն Ամանորին են պատրաստվում
12:33
30 Դեկտեմբերի 2010

Երևանի թատրոնները բուռն կերպով պատրաստվում են դիմավորել Ամանորը։ Ամանորյա ներկայացումները, տոնական համերգները, մյուզիքլներն ու տարբեր զվարճալի միջոցառումները կանցկացվեն թատրոններում և Երևանի թատերականացված հարթակներում։

Ամանորյա արձակուրդների շրջանում դպրոցականներին է սպասում Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճը, որտեղ երեխաների համար  մինչև հունվարի 13-ը տարբեր ամանորյա ներկայացումներ կանցկացվեն՝ նվերներով և այլ անակնկալներով։

Ձմեռ Պապն ու Ձյունանուշը կշնորհավորեն երեխաներին «Գայլը և յոթ ուլերը» ամանորյա ներկայացման ժամանակ, որը պատրաստել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։ Այստեղ ներկայացումները կտևեն հունվարի 3-8-ը։

Իսկ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունվարի 3-11-ը կընթանա «Արեգնազան» ներկայացումը, որը բեմադրվել է հայ գրող Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա։

Իր երկրպագուների համար յուրահատուկ անակնկալ է պատրաստել Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը,  «Ամանորի հեքիաթը» ամանորյա ներկայացումը հանդիսատեսին կուրախացնի մինչև հունվարի 9-ը, իսկ ամենափոքրերի համար «Շնորհավոր Նոր Տարի» ամանորյա հեքիաթը կընթանա «Մետրո» թատրոնի բեմում։

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն իր տոնական ծրագիրն է պատրաստել, և այս տարի թատրոնի այցելուները  կարող են հունվարի 3-8-ը դիտել «Թզուկի հեքիաթը» ամանորյա ներկայացումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։