486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Պանթեոնում տեղի է ունեցել մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի կիսանդրու բացման արարողությունը
14:59
28 Դեկտեմբերի 2010

Թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի մահվան 17-րդ տարելիցի նախօրեին Երևանի Պանթեոնում բացվել է դերասանի կիսանդրին:

Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, դերասանի եղբայր, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաև Ֆրունզիկի ընկերներն ու գործընկերները:

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մկրտչյանի կիսանդրու մոտ ծաղկեպսակ դրվեց՝ որպես հարգանքի նշան լեգենդար արտիստի ստեղծագործությանը:

Ինչպես լրագրողներին ասաց Ալբերտ Մկրտչյանը, կիսանդրու հեղինակ, քանդակագործ Արա Շիրազին հաջողվել է իր ստեղծագործության մեջ մարմնավորել Ֆրունզիկի կերպարը: Նա շնորհակալություն հայտնեց կիսանդրու տեղադրման նախաձեռնողներին՝ ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին:

«Ես տխրում եմ, վերապրում եմ մեր ողջ կենսագրություն՝ մանկությունից մինչ օրս: Այստեղ ներկա եմ ոչ միայն ես, այլև իմ քույրը, և մենք հեռվից տխրությամբ նայում ենք նրան: Այսօր Մհեր Մկրտչյանի մահվան օրն է, օր, որը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, քանի որ ես նրա մոտ էին առավոտից մինչ երեկո», - ասաց Մկրտչյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ Մկրտչյանն իրավամբ արժանի է համազգային սիրո:

«Նա ավելի շուտ կատակերգական դերասան էր՝ աշունը սրտում: Նա իսկապես նշանակալի երևույթ էր, և նման տաղանդի առջև իսկապես կարելի է ծնկի իջնել և աղոթել Աստծուն, որպեսզի հայ ժողովուրդը աշխարհին միշտ նման անձնավորությունների պարգևի: Նա ոչ մի անկատար դեր չի խաղացել», - կարծում է Պողոսյանը:

Ֆրունզիկ Մկրտչյանը ծնվել է 1930 թ.-ի հուլիսի 4-ին Լենինականում (Գյումրի):

Ականավոր դերասան և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հանդիսատեսին հայտնի է իր կատակերգական դերերով, չնայած ամենից շատ դրամատիկական դերեր է սիրել: «Այբոլիտ-66» ֆիլմը ամրապնդեց տխուր աչքերով հիանալի հայ կատակերգուի համամիութենական փառքը: Նրան իսկապես հանրահայտ դարձրեց Լեոնիդ Գայդայն իր «Կովկասի գերուհին» ֆիլմով, որը «Այբոլիտ»-ից ոչ շատ ուշ էր նկարահանվել: Թբիլիսիում Ֆրունզիկ Մկրտչյանը հատկապես հանրահայտ դարձավ «Միմինո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո:

Ֆրունզիկը մահացել է 1993 թ.-ի դեկտեմբերի 29-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում: