481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության ակադեմիայի կուրսանտները զբաղված են «Աիդա» օպերայի բեմադրության մեջ
16:18
22 Դեկտեմբերի 2010

ՀՀ ոստիկանության ակադեմիայի կուրսանտները զբաղված են Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրության մեջ, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագծի կազմակերպիչները։

ՀՀ մշակույթի նախարարությունն օպերայի բեմադրությունը տարվա վառ մշակութային իրադարձություններից մեկն է համարում։

«Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցություն են ցուցաբերել այդ նախագծի իրականացմանը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Ըստ նրա, այդ մարդիկ աջակցել են ոչ միայն թատրոնին կամ ՀՀ մշակույթի նախարարությանը, այլ նաև ընդհանուր առմամբ հայկական մշակույթին։

«Ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս և հուսով եմ, որ մեր բոլոր ակնկալիքները, որոնք կապված են բեմադրության հետ, կարդարացվեն և մենք ականատես կլինենենք իսկապես շատ կարևոր իրադարձության»,- նշեց Պողոսյանը։

Օպերայի բեմադրիչ, հայտնի իտալացի ռեժիսոր Մարիո Կորադին իր հերթին բարձր է գնահատել այդ նախագծի իրականացման գործում նախարարի անձնական ներդրումը։

Իտալական օպերային արվեստի գլուխգործոց «Աիդա» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941թ.-ին և մինչև 90-ական թվականների սկիզբը մնացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։

Գրեթե քսան տարվա ընդմիջումից հետո, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինի առաջարկությամբ հրավիրվել է հայտնի իտալացի ռեժիսոր Մարիո Կորադին, ով ստանձնել է օպերան բեմադրելու գործը։

Ըստ Կորադիի, հատուկ օպերայի համար 350 բեմական զգեստներ են կարվել։ Բեմադրությանը 300 մարդ է մասնակցելու։

Գլխավոր պարտիան կկատարի ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։ Ռադամեսի դերը կկատարի Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Գևորգի Օնիանին։

Եգիպտացի զորավարի և ստրկուհու սիրային պատմությունը կներկայացնեն օպերային թատրոնի մենակատարներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը (Աիդայի դերակատարներ), ինչպես նաև Ռուբեն Նուրիջանյանը և Սարգիս Աղամալյանը (Ռադամեսի դերակատարներ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
17 Հունվարի 2018
Սկանդալ է հասունանում «Եվրատեսիլ 2018»–ի մասնակցության թեկնածու Մհերի շուրջ (ՎԻԴԵՈ)
Հունվարի 15–ից 18–ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի YouTube–ի պաշտոնական ալիքում կհրապարակվեն եվրատեսիլյան մասնակիցների բոլոր երգերը։
14:17
17 Հունվարի 2018
Համացանցում հայտնվել են «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը ներկայացնող թեկնածուների նոր երգերը (ՎԻԴԵՈ)
Այսօր իրենց երգերն են ներկայացնում ևս հինգ երգիչ:
17:01
16 Հունվարի 2018
Սևակ Խանաղյանն ու էպոտաժային Կամիլը`«Դեպի Եվրատեսիլ» նախագծում (ՎԻԴԵՈ)
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին:
14:52
15 Հունվարի 2018
Հայտնի են «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը ներկայացնող թեկնածուների երգերը (ՎԻԴԵՈ)
Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Youtube–յան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը:
18:43
28 Դեկտեմբերի 2017
Կիսին. որքան ապրում եմ ու կամ` կայցելեմ Հայաստան:
Եվգենի Կիսինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասաց, որ որքան ապրում է ու կա` այցելելու է Հայաստան։
12:30
27 Դեկտեմբերի 2017
Հայտնի են «Եվրատեսիլ 2018» մրցույթին հայաստանյան պատվիրակի թեկնածուների անունները (ՎԻԴԵՈ)
Լսումների արդյունքում շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցներն, ովքեր հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի առջև։
19:35
24 Դեկտեմբերի 2017
2017 թվականի մշակութային 10 կարևորագույն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2017 թվականը Հայաստանում հիշվեց մի շարք կարևոր մշակութային իրադարձություններով:
19:51
19 Դեկտեմբերի 2017
«Գազպրոմ-մեդիա հոլդինգն» ու ՀՀՌԸ–ն կզբաղվեն համատեղ ֆիլմարտադրությամբ
Գազպրոմ-մեդիա հոլդինգը» մտադիր է համագործակցել Հանրային հեռուստառադիոընկերության հետ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում:
11:07
19 Դեկտեմբերի 2017
«Դովլաթովը» Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում է
Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում:
20:41
16 Դեկտեմբերի 2017
Հայտնի են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմերը
Մեծ Բրիտանիայում հարցում է անցկացվել, որի մասնակիցները նշել են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմերը:
14:58
15 Դեկտեմբերի 2017
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի աջակցությամբ ԵՊՀ–ի ուսանողներն իրագործեցին իրենց մշակութային նախագիծը
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ մի խումբ ուսանողուհիներ կյանքի կոչեցին իրենց նախագիծը:
17:08
14 Դեկտեմբերի 2017
Շառլ Ազնավուր. «հուսամ` կերգեմ մինչև 100 տարեկան»
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը Le Figaro ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան։