481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ականավոր նկարիչ Երվանդ Քոչարի մի շարք աշխատանքների արտատպումը նոր տեխնոլոգիայով է կատարվել
19:40
15 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ականավոր նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» հայկական ազգային էպոսի արտատպումներն առաջին անգամ հրատարակվել են Fine Art Print նոր տեխնոլոգիայով։

«Նմանատիպ տեխնոլոգիան Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Սա շատ թանկ տեխնոլոգիա է՝ բավական է նշել, որ Քոչարի նկարների՝ մեր կողմից արված մեկ արտատպման ինքնարժեքը տատանվում է 200 դոլարի սահմաններում»,- լրագրողներին հայտնեց աշխատանքների արտատպումը նախաձեռնած MushArt ստուդիայի տնօրեն Մուշեղ Հովհաննիսյանը ցուցադրության բացմանը։

Ըստ նրա, տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել բնօրինակներին առավելագույս մոտ արտանկարներ։

Հովհաննիսյանը նշեց, որ արտանկարների հրատարակումը սահմանափակ է, դրանք բոլորը համարակալված են և ունեն Երվանդ Քոչարի թանգարանի տարբերանշանը։

Ստուդիայի տնօրենը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում դեռևս մեծ աշխատանք կա անելու հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակների ստեղծման ուղղությամբ։

«Մասնավորապես, մենք բանակցություններ ենք վարում Մատենադարանի, ինչպես նաև Հայաստանի Ռուսական արվեստի թանգարանի հետ։ Վերջինի հետ մենք պայմանավորվածության ենք հասել հինգ ռուս նկարիչների ստեղծագործությունների կրկնօրինակների վերաբերյալ»,- հավելեց Հովհաննիսյանը։

Երվանդ Քոչարը (1899-1979) նկարիչ է, քանդակագործության, գեղանկարչության և գրաֆիկայի վարպետ, սիմվոլիզմի և ավանգարդի ներկայացուցիչ։ Նրա լավագույն ստեղծագործություններն այդ բնագավառում Երևանի Սասունցի Դավթի (1959, հայկական էպոսի հերոս) և Վարդան Մամիկոնյանի հուշարձաններն են (1964, հայերի առաջնորդն Ավարայրի դաշտում պարսիկների ճակատամարտում, 5 դար)։ -

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։