484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականները Պրահայում մանկական նկարների մրցույթի հաղթողների դիպլոմներ են ստացել
15:33
10 Դեկտեմբերի 2010

«Անանիա Շիրակացի» ճեմարանի պատանի սաներն ուրբաթ դիպլոմների են արժանացել Չեխիայի կառավարության կողմից՝ Պրահայում «Լիդիցե» մանկական նկարների ամենամյա մրցույթ-ցուցահանդեսում հաղթանակի և «Լիդիցեի վարդ» մեդալի արժանանալու կապակցությամբ:

Պարգևները ստացել են պատանի Սարգիս Հախվերդյանը, Կարեն Քրմոյանը և Գևորգ Թադևոսյանը:

«Պատվոգիրը տրվում է «Լիդիցե» հիմնադրամի, Չեխիայի մշակույթի, արտաքին գործերի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից, իսկ ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չեխական հանձնաժողովի հետ համագործակցությամբ»,- ուրբաթ ասաց Պողոսյանը դիպլոմների հանձնման արարողության ընթացքում:

Նախարարը նշեց նաև Հայաստանի մանկական կամերային նվագախմբի հաղթանակը: Նվագախումբը Գրան Պրի մրցանակի է արժանացել «Աշնանային հեքիաթներ» միջազգային երաժշտական փառատոնում, որն անցկացվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Պրահայում: 

«Անանիա Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը նշեց, որ իրենց սաներն ավելի քան 50 պարգև են նվաճել մշակույթի ոլորտում:

«Լիդիցե» մանկական նկարների միջազգային մրցույթ-ցուցահանդեսն ամեն տարի հունիսից հոկտեմբեր ամիսներին անցկացվում է Չեխիայում: Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 1972 թվականին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։