485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնը 2011թ.-ի սկզբին երկու նոր պրեմիերա կներկայացնի
14:47
09 Դեկտեմբերի 2010

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2011թ.-ի սկզբին երկու պրեմիերա կներկայացնի՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան և Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետա» բալետը, ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը։

«Հեղինակի ցանկությամբ «Սայաթ-Նովա»-ի բեմադրությունն իրականացրել է վրացի ռեժիսոր Գայոս Ջորդանիան։ Մեկ տարվա աշխատանքից հետո, փորձերից մեկի ժամանակ օպերայի հեղինակ Ալեքսանդր Հարությունյանի և բեմադրողի միջև տարաձայնություններ են ի հայտ եկել»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա, արդյունքում ժողով է անցկացվել, որին մասնակցել են նաև մշակույթի նախարարն ու գեղարվեստական խորհուրդը։ «Հեղինակը հրաժարվել է շարունակել աշխատանքը ռեժիսորի հետ, գեղարվեստական խորհուրդը մի շարք թերություններ է գտել, այդ պատճառով օպերայի պրեմիերան հետաձգեցին, բայց այն արդեն 90 տոկոսով պատրաստ է, և մենք պարտադիր կհասցնենք նշանակված ժամկետում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես նշեց թատրոնի տնօրենը, «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան տեղի կունենա 2011թ.-ի մինչև մարտը։

Ինչ վերաբերում է «Ռոմեո և Ջուլիետա» բալետին, ըստ Հովհաննիսյանի, բալետի բեմադրողը Ռուդոլֆ Խառատյանն է։

Նա ավելացրեց, որ «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար պետբյուջեն շուրջ 50 մլն դրամ է հատկացրել, իսկ «Ռոմեո և Ջուլիետա» բալետի համար՝ շուրջ 45 մլն դրամ։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թ.-ին: Թատրոնի շենքը կառուցվել է 1940թ.-ին: Թատրոնի հիմնադրման գործում անգնահատելի ավանդ ունեն նշանավոր դիրիժորներ Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջևը, թատրոնի մեներգիչներ Հ. Դանիելյանը, Շ. Տալյանը, նկարիչ Մ. Սարյանը և ուրիշներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: