485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմը ցուցադրվել է թագավորի 2150-ամյակի տոնակատարության շրջանակներում
18:21
03 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Տիգրան Մեծի 2150-ամյակի տոնակատարության շրջանակներում ուրբաթ ՀՀ ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Տիգրան Մեծի 2150-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի հովանու ներքո դեկտեմբերի 1-ին ՀՀ ազգային պատկերասրահում բացվել է հայ և օտարերկրյա նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը. նրանք պատկերել են Հայաստանը Տիգրան Մեծի կառավարման տարբեր ժամանակահատվածներում և հենց թագավորին։

Դեկտեմբերի 8-ին ՀՀ գեղագիտության ազգային կենտրոնում Տիգրան Մեծին նվիրված մանկական ցուցահանդես կբացվի։

«Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը, որը նկարահանվել է 2005թ.-ին և նվիրված է թագավորի թագադրման 2100-ամյակին, հանդիսատեսին ներկայացնում է մեծ արքայի կենսագրությունը, ինչպես նաև Տիգրան Մեծի ապրած և կառավարած պատմական ժամանակահատվածը։

Ֆիլմի ռեժիսորն է Վահե Սուքիասյանը, երաժշտության հեղինակը՝ Արտյոմ Համբարյանը, օպերատորներն են Վարդան Քալաշյանն ու Տիգրան Մուրադյանը։ Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են AUTO WORLD  ֆիրմայի աջակցությամբ (Լոս Անջելես, ԱՄՆ)։

Ըստ ֆիլմի հեղինակ և գիտական ղեկավար, Երևանի պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանի, Տիգրան Մեծի մասին ֆիլմը թույլ կտա ժամանակակից երիտասարդությանը լավագույն կերպով ծանոթացնել  Հայաստանի պատմությանը։

«Վերջին շրջանում երիտասարդությունը գրքի ընթերցանության փոխարեն նախընտրում է համակարգչային խաղերն ու ինտերնետային շփումը։ Մեր նախագծի նպատակն է ժամանակակից միջոցներով երիտասարդությանն իրենց հայրենիքի պատմությանը հաղորդակցելը»,- ֆիլմի ցուցադրությունից առաջ լրագրողներին ասաց Մովսիսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: