480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Կին» միջազգային յոթերորդ փառատոնում մոտ 60 ֆիլմ կներկայացվի
11:09
02 Դեկտեմբերի 2010

«Կին» միջազգային յոթերորդ կինոփառատոնի շրջանակներում, որը կանցկացվի Երևանում դեկտեմբերի 1-5-ը, կներկայացվի 55 կինոնկար աշխարհի 18 երկրից, ասաց փառատոնի նախագահ Մարիամ Օհանյանը։

«Մենք ավելի քան 100 հայտ ենք ստացել, որոնցից մոտ 40-ն ընդգրկվել է մրցութային ծրագրում, ընդհանուր առնմամբ կցուցադրվի 55 ֆիլմ»,- չորեքշաբթի փառատոնի բացման արարողությունից առաջ ասաց Օհանյանը:

Փառատոնի նախագահը նշեց, որ փառատոնի ստեղծման նպատակը կանանց խնդիրների լուսաբանումն է, կին ռեժիսորների ինքնարտահայտման հնարավորությունը, ինչպես նաև «կնոջ կողմից ստեղծած» կինոյի վերջին միտումների ցուցադրումն աշխարհի այլ երկրներում։

Օհանյանի խոսքերով, մրցութային ծրագրում ընդգրկվում են միայն կին ռեժիսորների ֆիլմեր։

Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն իր հերթին նշեց, որ «Կին» փառատոնն ընդգրկվում է Հայաստանի մշակույթի նախարարության տարեկան միջոցառումների ցուցակում և արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում։

Փառատոնը բաղկացած կլինի հինգ ծրագրերից՝ մրցութային, ռուս ռեժիսոր և պրոդյուսեր Սայդա Մեդվեդևայի և լատվիացի ռեժիսոր Յուրիս Պոդնիեսկու հետահայաց ցուցադրությունների ծրագրեր, «Դորմունդ-Քյոլն» միջազգային փառատոնային ծրագիր և հյուրերի ծրագիր։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: