478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և այլ երկրների տարածքում եղած մշակութային և պատմական հուշարձանները պահպանել է պետք. ճարտարապետ
10:48
02 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և այլ երկրների տարածքում եղած մշակութային և պատմական հուշարձանները պետք է պահպանել, չորեքշաբթի Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջի ժամանակ ասաց ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

«Կրթված մարդիկ ոչինչ չեն կոտրում, պետք է սկսել նրանից, որ վերջին 20 տարում հետխորհրդային տարածքում կրթվածության մակարդակն այնքան էլ չի փայլում: Դա շատ հեշտ կարելի է նկատել այն էսթետիկ անհարմարությունից, որը մեր գլխին թափվեց ճարտարապետական և մշակութային հուշարձանների ոչնչացման տեսքով: Ես կողմնակից եմ, որ պահպանենք այն, ինչ ստացել ենք մեր նախնիներից»,- ասաց Իգիթյանը:

Նա նշեց, որ արվեստի ստեղծագործություններում արտացոլված պատմական փաստերը պետք է պահպանվեն, իսկ քաղաքական ուժերն ու պաշտոնյաներն իրավունք չունեն վճիռ կայացնելու այս կամ այն արվեստի գործը ոչնչացնելու վերաբերյալ։

Ինչպես նշեց ճարտարապետը, «սա աննկարագրելի ստորություն է» այն վարպետների նկատմամբ, ովքեր ազնիվ ստեղծագործել են իրենց հնարավորությունների սահմանում։

«Եթե չհաջողվեր ամեն ինչ պահպանել, ապա հնարավոր կլիներ համեմատել և տեսնել, թե ինչ հետք է թողնում հասարակությունը»,- ասաց Իգիթյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այսօր ոչնչացվում են ճարտարապետության բացառիկ հուշարձաններ, ինչի ապացույցն է Հին Ջուղայի (Ադրբեջան) խաչքարերի ոչնչացումը, հայկական տաճարներ են ոչնչացվում Թուրքիայում, որոնք ճարտարապետության բացառիկ նմուշներ են և ժամանակակից ճարտարապետների համար օրինակ են ծառայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ:
10:45
07 Հուլիսի 2017
Երաժշտական «փոթորիկ» է գալիս Դիլիջան
Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում: