486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ռուս արտիստ Դմիտրի Պևցովը և «ԿարՏուշ» խումբը համերգ կունենան Երևանում
15:58
24 Նոյեմբերի 2010

Թատրոնի և կինոյի ռուս հայտնի դերասան, երգիչ Դմիտրի Պևցովի և «ԿարՏուշ» սթրիթ-ռոք խմբի համատեղ համերգը կկայանա Երևանում։

Պևցովի և «ԿարՏուշ» խմբի երգացանկում ընդգրկվել են երգեր այնպիսի հայտնի բանաստեղծների և կոմպոզիտորների բառերով և երաժշտությամբ, ինչպիսիք են Վլադիմիր Վիսոցկին, Միքայել Թարիվերդիևը, Ալեքսեյ Ռիբնիկովը, Ալեքսեյ Կորտնևը, Անդրեյ Վոզնեսենսկին։

«Ես կցանկանայի ներկայացնել Անդրեյ Վերտուզաևին։ Նա գեղարվեստական ղեկավարն է և, ինչպես ես եմ նրան կոչում, «ԿարՏուշ» խմբի գլխավոր դիրիժորը, մի մարդ, ում հետ մենք արդեն երկու տարի է՝ միասին ենք աշխատում «Երգիչները շատ են, բայց Պևցովը մեկն է» երաժշտական նախագծի վրա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պևցովը։

Իր ծրագրացանկի մասին պատմելով՝ Պևցովը նշեց, որ այնտեղ ընդգրկվել են այն երգերը, որոնք «իրենք են իրեն գտել»։

Ըստ դերասանի, ծրագրացանկը մի ժամում չի ստեղծվել, դա կյանքի և ստեղծագործական փորձի արդյունք է։

Պևցովը հատուկ նշել է Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունները, որոնք կկատարվեն յուրօրինակ մեկնաբանությամբ, և սերն այն արվեստի նկատմամբ, որ զգացել է դեռ 1980-ականներին:

Ինչպես նշեց համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Վերտուզաևը, համերգի ժամանակ տեղի կունենա կոմպոզիտոր Նիկոլայ Արխիպովի երաժշտության և Լյուբով Վորոպաևայի խոսքերի հիման վրա գրված  «Վայրի սեր» նոր երգի պրեմիերան։

Բացի այդ, Վերտուզաևը նշեց, որ դեռ պատանի տարիներից հիացած էր համանուն ֆրանսիական ֆիլմով։

Երգչի և «ԿարՏուշ» խմբի ծրագրացանկը մի քանի մասից է՝ լիրիկական («Յունոնան և Ավոսը» մյուզիքլից Անդրեյ Վոզնեսենկոյի խոսքերով գրված՝ Ալեքսեյ Ռիբնիկովի «Ծովային սպաների ռոմանսը»), հումորային (Ալեքսեյ Կորտնևի և «Նեսչաստնիյ սլուչայ» խմբի երգերը), ինչպես նաև ռետրո, որի ժամանակ կհնչեն կոմպոզիտոր Ալեքսանդր Վերտինսկու «Փոքրիկ բալետի պարուհի», «Պիկկոլո բամբինո» երգերը (ընդգրկված են ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի  «Ռոմանսի ռոմանտիկան» ծրագրի ոսկե ֆոնդում)։

Թատրոնի և կինոյի ժամանակակից ռուս դերասան, երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը կինոյում ճանաչում է ձեռք բերել «Մականունը՝ Զվեր» (1990թ.) ֆիլմում Ալեքսանդր Մուրատովի դերակատարման շնորհիվ։
 
Պևցովը բազում ներկայացումներում է խաղացել, որոնցից կարելի է առանձնացնել «Յունոնան և Ավոսը», «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի հարսանիքը», «Կարճ անձրևանոց»,  «Ֆեդրա», «Կվարտետ» ներկայացումները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: