486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գեղանկարչի «Արցախ» ինքնատիպ պաննոն ցուցադրվել է Ստեփանակերտում
13:39
05 Օգոստոսի 2010

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի «Արցախ» ինքնատիպ պաննոն ցուցադրվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում, ասաց նկարի հեղինակը։

Պաննոն ցուցադրվում է Ստեփանակերտում Միրզոյանի անձնական բաց ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է հուլիսի 28-ին։

 «Ես առաջին անգամ եմ ստեղծել «Արցախ» պաննո հասկացությունը, քանի որ դա հայկական աշխարհի մի մասն է և պետք է իր հավաքական ստեղծագործությունն ունենա, որը գրավում է ողջ Արցախը։ Այսօր այն ցուցադրված է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որը կոչվում է Ազատության հրապարակ»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Միրզոյանը։

Գեղանկարիչը նշեց, որ իր նկարներից ևս 20-ը ցուցադրվում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մշակույթի նախարարության ցուցասրահում։

Միրզոյանն այս կապակցությամբ ընդգծեց արցախցիների հարգալից վերաբերմունքը նրա անձնական ցուցահանդեսի հանդեպ և հատուկ նշեց արարողության բացման ժամանակ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և հանրապետության այլ բարձրաստիճան անձանց ներկայությունը։

Փարավոն Միրզոյանը ծնվել է 1949թ.-ին Երևանում։ 1975թ.-ին ավարտել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան։ ՀՀ նկարիչների միության անդամ է: 2002թ.-ից սկսած՝ ՀՀ ազգային պատկերասրահի տնօրենն է։ Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։
11:50
13 Փետրվարի 2017
Ադելը` Grammy մրցանակաբաշխության հաղթահերոս
Բրիտանացի երգչուհին դարձավ արարողության հաղթահերոսը` մրցանակի արժանանալով միանգամից հինգ անվանակարգերում։