480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիում փլուզված Սբ. Գևորգ եկեղեցին անպայման կվերականգնվի. Հայաստանում Վրաստանի դեսպան
17:07
11 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիում փլուզված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին անպայման կվերականգնվի, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:

Թբիլիսիում 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին փլուզվել է 2009թ. վերջին: Այդ կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցին և մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատության են ենթարկել վրացական իշխանությունների անգործությունը:

«Եկեղեցու վերականգնման մասին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև բանակցություններից հետո տվյալ հարցը քննարկվել է նաև 2010թ. հունվարին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց դեսպանը:

Տաբատաձեն նշեց, որ իր տվյալներով տաճարի վերականգնման հետ կապված ֆինանսական հաշվարկների աշխատանքներն արդեն սկսվել են:

Նշելով, որ եկեղեցու փլուզումը չափազանց ցավալի փաստ է, դեսպանն ընդգծեց, որ այս տարի Վրաստանում լիովին վերականգնվել է հայկական Սբ. Էջմիածին եկեղեցին, որտեղ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, առաջին հոգևոր արարողոթյունն անցկացվեց:

Սբ. Գևորգ եկեղեցին ընդգրկված է այն հուշարձանների շարքում, որոնց  ծագումը վրացական կողմը համարում է վիճահարույց, սակայն Հայաստանի համար դրանց ծագումը որևէ կասկած չի հարուցում:

Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ մայր տաճարն ու Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում է Հավլաբարի շրջանում, ևս հինգ եկեղեցի էլ, այսպես կոչված, վիճահարույց կարգավիճակում են, դրանք են՝ Կարմիր ավետարան եկեղեցին, Սբ. Մինասը, Սբ. Նշանը, Սբ. Նորաշենն ու ավերված Սբ. Գևորգը:

Սբ. Գևորգ եկեղեցին արդեն երկրորդ ավերված եկեղեցին է: 1989 թ.-ին ավերվել էր հայկական Կարմիր ավետարան եկեղեցին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: