481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Յանկովսկին ու Աբդուլովը «ստիպում էին» ռեժիսորին ավարտել իրենց մասնակցությամբ վերջին ֆիլմը
20:14
31 Մայիսի 2009

Օլեգ Յանկովսկին ու Ալեքսանդր Աբդուլովը «ստիպում էին» ռեժիսոր Սերգեյ Սոլովյովին շարունակել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի համանուն էկրանավորման նկարահանումները, չնայած բոլոր դժվարություններին, ֆիլմի համաշխարհային պրեմիերայից (որը կկայանա կիրակի երեկոյան Պետերբուրգի Միխաիլովյան թատրոնում) կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին է հայտնել ինքը ռեժիսորը։

«Աննա Կարենինա» ֆիլմում նկարահանվել են ռուս երկու մեծ դերասաններ, ովքեր վերջերս հեռացան կյանքից։ Օլեգ Յանկովսկին, ով մահացավ մայիսի 20-ին կյանքի 66-րդ տարում, և Ալեքսանդր Աբդուլովը, ով մահացավ 2008 թ.-ի հունվարի 3-ին 55 տարեկանում։
 
«Ֆիլմի նկարահանումները շուրջ 10 տարի ձգձգվեցին։ Կինոնկարը հայտնվեց ամեն տեսակի ֆինանսական դժվարություններում, որոնք մեր երկրում տեղի էին ունենում վերջին 15 տարում։ Ինձ Օլեգը զանգում էր 10 տարի շարունակ, երբ ես փորձում էի որևէ այլ բանով զբաղվել, ու ասում. «Դե վերջացրու, մենք պարտավոր ենք ավարտել «Աննա Կարենինան», նույնն էլ Սաշան»,- պատմել է Սոլովյովը։  

Նա ավելացրեց, որ դերասաններից երկուսն էլ շատ կցանկանային լինել պրեմիերային։ «Նրանք, իսկապես, թե մեկը, թե մյուսը, ուզում էին ներկա լինել ֆիլմի պրեմիերային։ Օլեգ Յանկովսկին ասում էր, որ չկա մի պատճառ, որն իրեն կարող էր ետ պահել Միխաիլովյան թատրոն գալուց ու պրեմիերային մասնակցելուց։ Եվ երկուսն էլ չեկան։Բայց նրանք, միևնույնն է, մեզ հետ են»,- ասաց ռեժիսորը։ 

Գլխավոր դերասանուհի Տատյանա Դրուբիչն իր հերթին ասել է, որ շատ ուրախ է, որ իրեն հաջողվել է աշխատել Յանկովսկու հետ։ «Ես ուրախ եմ, որ այս դերն ունեցա։ Ես շատ ուրախ եմ, որ այդ ժամանակն անցկացրել են Օլեգ Իվանովիչ Յանկովսկու հետ։ Նա մեր կողքին արևի էր նման, որի շուրջ պտտվում էինք մենք»,- ասաց դերասանուհին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: