487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոններն իրենց արվեստը կներկայացնեն Պետերբուրգում
12:03
01 Ապրիլի 2009

ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնը, որը միավորում է նախկին խորհրդային հանրապետությունների ռուսալեզու թատրոններին, չորեքշաբթի կբացվի Պետերբուրգում, հաղորդում են կազմակերպիչները։

Անցած 11 տարիների ընթացքում փառատոնը Պետերբուրգի հանդիսատեսին հնարավորություն է տվել ծանոթանալ արտասահմանյան ռուսական թատրոնների ներկայացումներին և բացահայտել նոր դերասանական ու ռեժիսորական անուններ։ Փառատոնի մասնակիցներն են եղել ավելի քան 40 թատրոններ՝ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից։ Այն ունի մշտական մասնակիցների շրջանակ։

«Հանդիպումներ Ռուսաստանում» այս տարվա փառատոնի ներկայացումների ցանկում են ներառված ռուսալեզու թատրոնների լավագույն պրեմիերաները։ Այսպես, փառատոնի բացման օրը Էստոնիայի Ռուսական թատրոնը, որն այս տարի նշում է իր 60-ամյակը, կներկայացնի հայտնի ռուս ռեժիսոր Միխայիլ Բիչկովի «Դոն Ժուան» ներկայացումը, ով բազմաթիվ անգամ հաջողությամբ Պետերբուրգի հանդիսատեսին է ներկայացրել մերձավոր արտասահմանի ռուսական թատրոններում կատարած իր աշխատանքները։

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Կրքեր Ռևիզորի նկատմամբ» ("Страсти по Ревизору") բեմադրությունը, որը նվիրված է Գոգոլի ծննդյան 200-ամյակին։ Դասականի հայտնի պիեսը կներկայացվի ռեժիսոր և թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի անսովոր մեկնաբանությամբ։

Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոնը կներկայացնի երկու նոր բեմադրություն. «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի հետ համատեղ այն կներկայացնի Դևիդ Հարոուերը «Սև կեռնեխ» պիեսի բեմադրությունն ու «Գայլերի հետ վազողը» պլաստիկ ներկայացումը, որը բեմադրել է Լայմա Ադոմայտենին՝ Մարթա Տիկանենի «Կարմիր գլխարկը» վեպի հիման վրա։

Այս տարի փառատոնը կծանոթացնի ոչ միայն մշտական մասնակիցների արվեստի հետ, այլև կանցկացնի մերձավոր արտասահմանի նոր ռուսալեզու կոլեկտիվների շնորհանդեսը։ Այսպես, ներկայացումների ցանկում ներառված են Ռիգայի նոր ռուսական թատրոնի (ստեղծվել է Ռոման Վիկտյուկի դերասանական խմբի հիման վրա և գոյություն ունի գրեթե մեկ տարի) երկու ներկայացումները։ Ռեժիսոր Օլեգ Շապոշնիկովի գլխավորությամբ երիտասարդ դերասանները կներկայացնեն Սլավոմիր Մրոժեկի «Վտարանդիները» և «Homo Чехов'us» (նոր հայացք դեպի Չեխովը) ներկայացումները։

Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի հեռավոր արտասահմանյան ռուսալեզու թատրոններին։ Եվրոպայի թատերական մայրաքաղաքներից մեկը՝ Գերմանիան, կներկայացնի «Ռուսական Բեմ» թատրոնը, որը հանդիսատեսին կներկայացնի ռեժիսոր Իննա Սոկոլովա-Գորդոնի գլխավորությամբ Բայրոնի «Կայենը» բեմադրությունը, իսկ էկզոտիկ Կոստա-Ռիկան կներկայացնի Կենտրոնական Ամերիկայի միակ ռուսական թատրոնը՝ «Բալագան-արտը», որը ռեժիսոր Դմիտրի Օրդանկսու գլխավորությամբ կցուցադրի «Մոցարտ և Սալյերի» բեմադրությունը՝ Պուշկինի պիեսի հիման վրա։

Փառատոնի հատուկ միջոցառումների ցանկում ներառված է «Գոգոլի ստեղծագործությունների թեմայով վարիացիաներ» պլաստիկ ներկայացման պրեմիերան, որը կներկայացվի Գոգոլի ծննդյան օրը՝ ապրիլի 1-ին։ Բեմադրությունը կստեղծվի ռուսական թատրոնների դերասանների համար անցկացվող վարպետության դասերի արդյունքում, որոնք կանցկացնի Սանկտ Պետերբուրգի թատերարվեստի պետական ակադեմիայի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանի տեղական Իգոր Կաչաևը։

Փառատոնի իրադարձություններից մեկը կդառնա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի անվան մրցանակի հանձնումը, որը ստեղծվել է անցած տարի։ Այս տարի հանդիսատեսը կրկին կարող է քվեարկել փառատոնի լավագույն ներկայացման օգտին, որը և կարժանանա մրցանակին։

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնի ծրագրում են ներառված նաև «Ռուսական թատրոնն արտասահմանում՝ որպես Ռուսական մշակույթի ինստիտուտ» երկրորդ համաժողովի շրջանակներում ռուսալեզու թատրոնների խնդիրների մասին բանավեճերի շարունակությունը, առաջատար քննադատների կողմից ներկայացումների ամենօրյա քննարկումները, արտ-ակումբում փառատոնի մասնակից-թատրոնների ռեժիսորների և դերասանների հետ հանդիպումները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։