487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական նվագախմբերը նոր գործիքների կարիք ունեն. երաժիշտ
18:30
22 Հոկտեմբերի 2008

Հայկական նվագախմբերի երաժիշտները նոր գործիքների կարիք ունեն, կարծում է հայտնի ջութակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Միխայիլ Սիմոնյանը, ով Երևան է եկել Հայաստանի Երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգում հանդես գալու համար։  

«Երիտասարդներն այստեղ անհավանականորեն տաղանդաշատ են, բայց գործիքների հնարավորությունները երբեմն պարզապես թույլ չեն տալիս նրանց ավելին անել։ Երբ ես տեսա, թե ինչպիսի գործիքներով են նրանք նվագում, ես ինձ շատ վատ զգացի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սիմոնյանը։

Երաժշտի խոսքերով, իրեն զարմացրել է այն, որ Պետական ֆիլհարմոնիայում 20 տարվա վաղեմություն ունեցող գործիքների վրա են նվագում, այն դեպքում երբ «նորմալ գործիքները փոխում են յուրաքանչյուր 2-3 տարին մեկ»։   

«Գործիքը երաժշտի համար շատ կարևոր է։ Ձայնը կարելի է սեղանից էլ հանել, եթե դրան ջութակի տեսք տաս»,- ասաց հանրահայտ ջութակահարը՝ ձեռքով խփելով սեղանին,- «բայց չէ որ դա այլևս երաժշտություն չի լինի։ Տաղանդն, անշուշտ, ամենակարևորն է, բայց հաջողության 50 տոկոսն ամեն դեպքում կախված է երաժշտի գործիքից»։

Ջութակահարի խոսքերով, գործիքների խնդիրն արտասահմանում լուծվում է առանց լուրջ բարդությունների։

«Ամերիկայում գոյություն ունեն կազմակերպություններ և մասնավոր հավաքածուներ, որոնք երաժշտական գործիքներ են տրամադրում։ Տաղանդաշատ երաժշտին բավական է պարզապես գալ ու բացատրել իրավիճակը գործիք ստանալու համար»,- ասաց ջութակահարը։

Ընդ որում նա ավելացրեց, որ օտարերկրյա երաժիշտներից քչերն են, որ կարող են իրենց թույլ տալ լավ գործիք գնել, «քանի որ իսկապես լավ գործիքները միլիոնավոր դոլարներ արժեն»։

Հայաստանի Երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համաձայնեց ջութակահարի հետ գործիքների խնդրի առնչությամբ։   

«Հայաստանում գործիքների խնդիր իսկապես կա, կա նաև միջոցների պակասություն։ Հնարավոր է, որ դրանք մանր հարցեր են, բայց դրանց լուծումը թույլ կտա նվագախմբին աճել»,- ասաց նա։

Նրա խոսքերով, Երիտասարդական նվագախումբն իր փորձերն անցկացնում է Պետական Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվ. մեծ համերգասրահում և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դահլիճներում, բայց, չնայած Մշակույթի նախարարության աջակցությանը, նվագախումբն առաջվա նման սատարման կարիք ունի։ 

Միխայիլ Սիմոնյանն իր կողմից Երիտասարդական նվագախմբի երաժիշտներին խոստացավ օգնել հին գործիքները նորերով փոխարինելու գործում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: