483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ջազի գերաստղ Ալ Ջերոն մեկ համերգ կունենա Երևանում
19:32
21 Հոկտեմբերի 2008

Ջազի գերաստղ, երգիչ Ալ Ջերոն երեքշաբթի համերգ կտա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին «Հայկական ջազը 70 տարեկան է» նախագծի շրջանակներում։

Երևանցի հանդիսատեսին երգիչը կմատուցի «Love Songs» կոչվող երաժշտական ծրագիրը։

«Երաժշտությունն ինձ համար աշխատանք է և սիրելի զբաղմունք։ Դա իմ երջանկությունն է, որն ինձ ստեղծագործելու ուժ է տալիս, ինչպես նաև երիտասարդության ճողփյուն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջերոն Երևանում ։  

Երգիչը լրագրողներին պատմեց, որ շատ է սիրում լայն լսարանի առջև հանդես գալ։ «Լսել իմ կատարումերի ձայնագրությունը նշանակում է լսել ընդամենը իմ մի փոքր մասը։ Ավելի մոտիկից ծանոթանալու համար անհրաժեշտ է տեսնել ինձ, շփվել ինձ հետ»,-  ասաց նա։

Ջերոն նաև հավելեց, որ լսարանի առջև հանդես է գալիս 4 տարեկանից։ «Ես ինքս հաճույք եմ ստանում համերգներից, որոնց ժամանակ բոլորն ինձ հետ երգում են։ Ես ուրախ եմ հանդես գալ նրանց առաջ, ովքեր ինձ լսում են»,- ասաց երգիչը։ 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցություն հայ երաժիշտների հետ, երգիչը չբացառեց նման հնարավորությունը։

«Այն թաղամասում, որտեղ ես ապրում եմ, փոքր ռեստորան կա։ Շաբաթվա մեջ երկու-երեք անգամ այնտեղ հայկական երաժշտություն են նվագում, և այն ինձ դուր է գալիս»,- նշեց նա։  

Նա լրագրողներին պատմեց նաև, որ հոգեբանի իր կրթությունը կյանքում և աշխատանքում իրեն շատ է օգնել։

«Չորս տարի ես իմ մասնագիտությամբ եմ աշխատել։ Կարծում եմ, որ մարդկանց օգնելը Աստծո յուրօրինակ աշխատանքն է։ Հոգեբանությունն օգնեց ինձ ավելի զգայուն դառնալ հետագա մասնագիտության մեջ»,- ասաց նա։

Խոսելով կյանքում իր ամենամեծ նվաճման մասին՝ երգիչը մատնանշեց իր ընտանիքը, չէ որ նրա խոսքերով երաժշտի կյանքը շատ բարդ է։

«Իմ նվաճումն այն է, որ կինս մինչ օրս կողքիս է։ Դա լուրջ նվաճում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը 25-ամյա որդի ունի։  

Ջազմենը 5 Գրեմիների մրցանակակիր է։  

«Ես շատ եմ սիրում այդ մրցանակները, դրանք իմ գործընկերներն են»,- ասաց նա։ Հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում երգիչը նաև խոսեց իր անհանգստությունների մասին, որ վերջին շրջանում երաժշտությունը չարաշահում են։  

«Կարելի է ասել, որ մարդիկ ծանրաբեռնված են երաժշտությամբ։ Այն արդեն հնչում է վերելակում, ինքնաթիռում, և մարդիկ սկսել են անլուրջ վերաբերվել դրան»,- կարծում է երգիչը։

Ահա այդ պատճառով էլ երգիչը սիրում է «լռություն լսել» և դասական երաժշտություն։

«Ես կդադարեմ երգել ու ստեղծագործել միայն այն դեպքում, եթե երաժշտությունն աշխարհին այլևս պետք չլինի, սակայն այդ դեպքում ես միևնույնն է էլի կերգեմ, թեկուզ լոգարանում»,- ավարտեց երգիչը։

Ալ Ջերոն սկսել է երգել 4 տարեկանից եղբայրների հետ միասին և կատարել է մենակատարի պարտիաները իր հայրենի Միլուոկի (Վիսկոնսին նահանգ) քաղաքի տեղական համերգների ժամանակ։ Ջերոյի կայացումը որպես երգիչ տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա սկսել է երգել մի փոքր ջազ-ակումբի եռյակի կազմում՝ Ջորջ Դուքի գլխավորությամբ։

1977 թ.-ին երգիչը դուրս է եկել իր առաջին համաշխարհային շրջագայությանը «Look To The Rainbow» ալբոմը գովազդելու նպատակով։ Իր ելույթներում երգիչն օգտագործում է տարբեր երաժշտական ոճերի՝ ջազի, ռիթմ-ընդ-բլյուզի, ինչպես նաև փոփ երաժշտության միաձուլումներ։

Երեք տասնամյակի ընթացքում Ջերոն ավելի քան 20 ալբոմ է ձայնագրել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։