484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան HighFest փառատոնը կհամագործակցի Եվրոպայի 4 փառատոների հետ
19:18
25 Սեպտեմբերի 2008

HighFest երևանյան միջազգային թատերական փառատոնի ղեկավարությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Արևելյան և Հարավային Եվրոպայի 4 փառատոների հետ, ասաց փառատոնի կազմկոմիտեի նախագահ Արթուր Ղուկասյանը։

Նրա խոսքերով, HighFest-ը համագործակցելու է Բելգրադի միջազգային թատերական փառատոնի BITEF, Սարաևոյի արվեստների միջազգային փառատոնի, Զագրեբի կիրառական արվեստների միջազգային փառատոնի և Նիտրայի միջազգային թատերական փառատոնի հետ։

«Համաձայնագրերի շրջանակներում նախատեսվում է փոխօգնության ցուցաբերում, մասնավորապես խոշոր թատերախմբերի հրավերի առնչությամբ, որոնք դժվարությամբ են համաձայնում հյուրախաղերի մեկնել»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Բացի այդ, Ղուկասյանն ասաց, որ նախատեսվում է ներկայացումների ցուցադրում ծրագրի մասնակից-երկրներում, ինչպես նաև դերասանների մասնակցություն արտասահմանյան բեմադրություններում։

HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն 30 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Էստոնիա, Ղազախստան և այլն) դերասաններ ու պարողներ, կանցկացվի Երևանում և Գյումրի քաղաքում հոկտեմբերի 4-12-ը։ Հանդիսատեսին կցուցադրվի 100 ներկայացում, որոնք կցուցադրվեն 17 թատերաբեմերում։

Փառատոնի անցկացման համար ՀՀ Մշակույթի նախարարությունը 35 մլն դրամ է հատկացրել (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլար)։

Առաջին HighFest միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003 թ.-ին և մեծ հաջողություն է ունեցել, ինչի շնորհիվ Հայաստանն ինտեգրվել է ASSITEJ(Մանկական և պատանեկան թատրոնների միջազգային ընկերակցություն) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային թատերական ցանցերում։  

2006 թ.-ից HighFest-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։