484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստի փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին
14:52
17 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստի երրորդ միջազգային փառատոնը կկայանա Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը, հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Կարեն Շահգալդյանը։

«Փառատոնն արդեն ավանդական է դառնում։ Միջոցառման գլխավոր նպատակն է ընդգրկել հնարավորինս մեծ թվով տարածաշրջաններ, որտեղ կանցկացվի դասական երաժշտության համերգաշար»,- չորեքշաբթի Երևանում տեղեկացրեց Շահգալդյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Համերգները տեղի կունենան Հայաստանի վեց մարզերում, ինչպես նաև Ղարաբաղի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում։ «Մարզերում մեծ հետաքրքրություն է նկատվում դասական երաժշտության նկատմամբ»,- հավելեց նա։

Փառատոնի շրջանակներում, բացի մարզերից, միջոցառումներ կանցկացվեն նաև Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հայկական պետական ֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Միաժամանակ Շահգալդյանը նշեց, որ փառատոնի մասնակիցները ռուս երաժիշտներ են, այդ թվում՝ Ելենա Ռևիչը (ջութակ), Բորիս Անդրիանովը (թավջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Քսենիա Բաշմետը (դաշնամուր), Քսենիա Ակեյնիկովան (ջութակ) և Իլյա Ներշտեյնը (ջութակ)։  Նրա խոսքերով, փառատոնի մասնակիցներից շատերն առաջին անգամ կլինեն Հայաստանում։

Փառատոնի ամենահետաքրքիր մասը կլինի անսովոր «Արվեստի երեկոն», որը կմիավորի լուսանկարչությունը, նկարչությունը, պոեզիան, երաժշտությունն ու թատերական արվեստը։ «Դա յուրահատուկ խուլիգանական բոհեմական երեկո կլինի»,- ասաց Շահգալդյանը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքերով, երեկոյի մասնակիցներին կներկայացվեն հայ լուսանկարիչ Վիգեն Մնոյանի աշխատանքները։ «Ի՞նչ է ցանկանում կինը» խորագրով ցուցադրությունում ընդգրկված են հայտնի հայուհիների, ինչպես նաև սովորական անցորդների լուսադիմանկարները։

«Երեկոյի ընթացքում հանդիաստեսին պոետիկ ելույթներով կներկայանան գրականագետներ, գրողներ»,- հավելեց նա։

Բացի այդ, նախատեսված է մնջախաղի թատրոնի ելույթը, այցելուների համար հնչելու է ջազ։ Գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ երեկոյի մասնակիցների ցանկությամբ նկարիչները կարող են նկարել նրանց դիմանկարները։

Արվեստի փառատոնը կավարտվի համերգով, որին կմասնակցի «Սերենադ» կամերային նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Իր հերթին փառատոնի հովանավոր ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը հավելեց, որ բանկն արդեն երկու տարի աջակցություն է ցուցաբերում փառատոնի անցկացմանը։

«Մենք ավանդաբար գնահատում ենք բարձր արվեստը։ Այս փառատոնը հոգեպես հարազատ և թանկ է մեզ, քանի որ նրա ղեկավարը հետաքրքիր նախագծեր ներկայացնող վիրտուոզ ջութակահար է»,- նշեց Ավետիսյանը։

Միաժամանակ նա նշեց փառատոնի միտումներից մեկը՝ ժանրային առումով նրա սահմանների ընդլայնումը։ «Փառատոնը չի սահմանափակվում դասական երաժշտությամբ, այլ ներկայացնում է հասարակությանը նաև այլ ժանրեր։ Բացի այդ, փառատոնն իր մեջ բարեգործական առաքելություն է պարունակում, քանի որ անցնում է բաց ռեժիմով»,- ասաց նա։

«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը հանդիսանում է «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» երրորդ միջազգային փառատոնի ինֆորմացիոն հովանավորը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։