484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Կուբանում առաջին անգամ Հայկական կինոյի օրեր կանցկացվեն
15:09
16 Սեպտեմբերի 2008

Սեպտեմբերի 19-22-ը Կրասնոդարի երկրամասի Կրասնոդարյե, Արմավիր և Կրիմսկի քաղաքներում առաջին անգամ հայկական կինոյի օրեր կանցկացվեն, երեքշաբթի տեղեկացրել է տարածաշրջանի մշակույթի դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Այս օրերին Կուբանի երեք քաղաքների բնակիչները կարող են դիտել հայկական այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Լռության սիմֆոնիան», «Հույս, Հավատ, Սեր», «Հրաշագործի աշունը» (Տոնինո Գուերայի մասին), «Պոետի վերադարձը», «Քրմուհին», ինչպես նաև առանց թարգմանության հայկական մուլտֆիլմեր», - ասվում է դեպարտամենտի տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մամուլի ծառայությունը նշել է, որ Կուբան կայցելեն հայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Վիգեն Չալդրանյանն ու դերասան Միքայել Պողոսյանը։

«Նրանք կայցելեն Կրասնոդար, Արմավիր և Կրիմսկ ու այս քաղաքների բնակիչներին կծանոթացնեն Հայաստանի կինոմատոգրաֆիստների արվեստի հետ», - պարզաբանել է մամուլի ծառայությունը։

Կուբանի կինոթատրոններում, որտեղ կանցկացվի «Օրերի» ծրագիրը, կհնչի հայկական երաժշտություն և կանցկացվեն հայկական խոհանոցի ճաշատեսակների ցուցահանդես-համտեսումներ և հայկական ժողովրդական-կիրառական արվեստի ցուցահանդեսներ, ավելացրել է մամուլի ծառայությունը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։