478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Քանդակագործ Հակոբ Գյուրջյանի մշտական ցուցադրությունն առաջին անգամ բացվեց Երևանում
19:10
10 Սեպտեմբերի 2008

Փարիզաբնակ հայազգի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի աշխատանքների մշտական ցուցադրությունն առաջին անգամ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Գյուրջյանը 20-րդ դարի առաջին կեսի ամենաականավոր քանդակագործներից մեկն է։ Ներկայիս էկսպոզիցիան իսկական նվեր է ինչպես հասարակությանն, այնպես էլ պատկերասրահին»,- չորեքշաբթի ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

Նրա խոսքերով, երևանյան հանդիսատեսը կարող է տեսնել Գյուրջյանի շուրջ 70 աշխատանք, այդ թվում քանդակներ ու գրաֆիկական աշխատանքներ։

«Գյուրջյանը հայ առաջին քանդակագործներից մեկն է, ում աշխատանքներն արժանացել են միջազգային ճանաչման»,- ավելացրեց նա։

Հայաստանի մայրաքաղաքում ներկայացված աշխատանքների թվում կան այնպիսի հայտնի քանդակներ, ինչպիսիք են «Հաղթանակը», «Սիամական կատուն», «Կարիատիդը»։

Եվրոպացի քանդակագործների շրջանում Գյուրջյանը հայտնի է որպես կիսանդրու վարպետ։ Նա արվեստի հայտնի գործիչների և ականավոր մարդկանց կիսանդրիների հեղինակ է, այդ թվում գրող Ալեքսանդր Շիրվանզադեի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, երգիչ Ֆյոդոր Շալյապինի, գրող Մաքսիմ Գորկու, կոմպոզիտորներ Ռախմանինովի և Բեթհովենի։ 

Երևանյան էկսպոզիցիայի զարդերից են նաև Գյուրջյանի «մոդեռն» ոճում արված աշխատանքները՝ «Լեդա», «Պար», «Դիանա», «Հրեշտակ», ինչպես նաև «Սալոմեա»։

Միրզոյանի խոսքով, դեռևս 2006 թ.-ին պատկերասրահում կազմակերպվել է վարպետի աշխատանքների փոքր ցուցահանդես՝ նվիրված իր 125-ամյակին։

«Երկար ժամանակ համապատասխան սրահի բացակայության պատճառով Գյուրջյանի աշխատանքները պահվել են պատկերասրահի ֆոնդերում»,- ավելացրեց տնօրենը։

Հակոբ Գյուրջյանը (1881-1948)՝ մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության վարպետը, ինչպես նաև անիմալիստական ժանրի հիմնադիրը, ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։  

Մանկության տարիներին Գյուրջյանն սկսել է կավից ու ցեխից կերտել, քարից կենդանիների ֆիգուրներ տաշել։ 1899-1904թթ. սովորել է Մոսկվայի Ֆիդլերի մասնավոր ռեալական ուսումնարանում։ Մոսկվայում ծանոթացել է քանդակագործ Պաոլո Տրուբեցկոյի հետ, որը թույլ է տվել իրեն աշխատել իր արվեստանոցում։ Այնուհետև Գյուրջյանն ընդունվել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիա, որտեղ նրան դասավանդել են Պոլ Լանդովսկին, Ռաուլ Շարլ Վերնեն և Անրի Լեոն Գրեբերը։

1910 թ.-ին ակադեմիան ավարտելուց հետո Գյուրջյանն սկսում է պրոֆեսիոնալ գործունեություն։ Քանդակագործի վրա առանձնահատուկ տպավորություն է գործում Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունը, ում արվեստանոցում նա հաճախ էր լինում։

1926 թ.-ի մարտին նա հնարավորություն է ստանում անհատական ցուցահանդես կազմակերպել Փարիզի հանրահայտ ցուցասրահներից մեկում՝ «Hotel Jean Charpentier», որի ընթացքում ներկայացնում է շուրջ 100 աշխատանք։ 1925-30-ական թթ.-ներին քանդակագործը մասնակցում է ֆրանսիացի, ռուս և հայ արվեստների ցուցադրությունների Ֆրանսիայի, Բելգիայի և Ճապոնիայի տարբեր քաղաքներում։  

Իր գրեթե բոլոր ստեղծագործությունները նա կտակել է Հայաստանի ազգային պատկերասրահին , իսկ նրա որոշ աշխատանքներ ցուցադրված են Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատկերասրահներում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։