480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանական Շլեզվիգ-Հոլշտեյնի երաժշտական փառատոնի նվագախմբի համերգը տեղի կունենա Երևանում՝ հունիսի 25-ին
19:18
24 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի Դաշնային հողի Շլեզվիգ-Հոլշտեյնի երաժշտական փառատոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը տեղի կունենա հունիսի 25-ին՝ «21-ի հեռանկարները» իններորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին փառատոնի կազմկոմիտեից։

«Նման մասշտաբի կոլեկտիվի ժամանումը Երևանին դասում է միջազգային խոշոր երաժշտական կենտրոնների թվին»,- ասաց գործակալության զրուցակիցն, ավելացնելով, որ համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
 
Նվագախմբի կազմում ընդգրկված են 100 հայտնի երիտասարդ երաժիշտներ՝ աշխարհի 24 երկրներից։ Համերգին մասնակցելու են նաև հայտնի դաշնակահար և դիրիժոր Քրիստոֆ Էշենբախը, թավջութակահար Դանիել Մյուլեր-Շոտը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Պրոկոֆևի, Դվորժակի և Չայկովսկու ստեղծագործությունները։

Նվագախումբը Երևան է ժամանելու Դրեզդենից, իսկ այստեղից մեկնելու է Վիլնյուս, այնուհետև Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ռուս դիրիժոր Վալերի Գյորգիևի փառատոնին։

«21-ի հեռանկարները» իններորդ երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։

Այս փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Ստիվեն Իսերլիսը, Քշիշտոֆոր Պենդերեցիկին, «Գիլիարդ» համույթը, «Քրոնոս» քառյակը, Տոկիո լարային քառյակը և այլ համաշրահային մեծություններ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: