484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում «Ռոդիոն Շչեդրինի օրերը» տեղի կունենան հունիսի 11-14-ին
18:57
05 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում «Ռոդիոն Շչեդրինի օրերը» տեղի կունենան հունիսի 11-14-ը՝ «21-ի հեռանկարները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին փառատոնի կազմկոմիտեից։

Օրերի շրջանակներում նախատեսվում է հինգ համերգ, տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

Այսպես, առաջին համերգը տեղի կունենա հունիսի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Համերգային ծրագրում ընդգրկված են Շչեդրինի հետևյալ ստեղծագործությունները՝ Ռոմանտիկ դուետներ. 7 պիես դաշնամուրի համար չորս ձեռքով, «Տերցետ դաշնամուրի համար, ջութակներ և թավջութակներ», «Դուետներ սոլո ջութակի համար», «Բալալայկա» սոլո ջութակի համար, «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար», «Երեք ուրախ պիես՝ եռյակի համար»։ Երեկույթին մասնակցելու են Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Դավիթ Գերինգասը (թավջութակ), Եկատերինա  Մեչետինա (թավջութակ), Ռոդիոն Շչեդրին (դաշնամուր)։

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 12-ին հնչելու է «Համլետը»՝ բալլադ թավջութակահարների համույթի համար (դիրիժոր Դավիթ Գերինգաս), ինչպես նաև «Տպավորիչ հրեշտակը»՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննսիայան)։

Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հունիսի 13-ին ելույթ կունենան Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Եկատերինա Մեչետինան (դաշնամուր), Դավիթ Գերինգասը (թավջութակ), ինչպես նաև «Սերենադ» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)։ Ծրագրում՝ «Կոնցերտ՝ ջութակի և լարային նվագախմբի համար), «Կոնցերտ՝ դաշնամուրի և լարային նվագածմբի համար», «Կոնցերտ՝ թավջութակի և լարային նվագախմբի համար» («Պարաբոլա»)։

Ա.Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հունիսի 14-ին կայանալիք եզրափակիչ համերգի շրջանակներում կհնչեն «Չարաճճի չաստուշկաներ», «Կոնցերտ No. 1 սիմֆոնիկ նվագախմբի համար», «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի», Կարմեն-Սյուիտ (Բիզե-Շչեդրին)՝ մեծ լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար։ Համերգին մասնակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Դավիթ Գերինգասի ղեկավարությամբ։

«21-ի հեռանկարները» իններորդ միջազգային երաժշտական փառատոնը տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։

Այդ փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Ստիվեն Իսերլիսը, Քշիշտոֆոր Պենդեերցկին, «Հալիարդ» համույթը, «Քրոնոս» քառյակը, Տոկիոյի լարային քառյակը և այլ համաշխարհային մեծություններ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: