478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում են ամերիկյան ջազի օրեր
18:04
05 Հունիսի 2008

«Ամերիկյան ջազի օրերը Հայաստանում» անցկացվում են հանրապետության մայրաքաղաքում հունիսի 4-10-ը։

«Միջոցառման շրջանակներում Երևանում համերգներով հանդես կգան ամերիկացի սաքսոֆոնահար Ջերի Բերգոնզին և նրա կվինտետը՝ Ֆիլ Գրենադիերը (շեփոր). Վարդան Հովսեփյանը (դաշնամուր), Ջոշուա Դավիսը (կոնտրաբաս), Կարեն Քոչարյանը (հարվածային գործիքներ)»,- հինգշաբթի մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակույթի գծով կցորդ Սյուզան Բրանդեյնշտեյնը։

Դեսպանատան ներկայացուցչի խոսքերով, «Հայկական ջազ-70»  փառատոնի շրջանակներում ջազմենները հունիսի 7-ին համերգներով հանդես կգան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, իսկ հաջորդ օրը՝ Avangard Folk Club ակումբում։

«Նրանք նաև վարպետության դասեր կանցկացնեն «Նարեկացի» մշակությի տանը հունիսի 5-ին և 9-ին»,- նշեց Բրանդեյնշտեյնը՝ ընդգծելով, որ ավանդույթ դարձած ամերիկյան ջազի օրերի անցկացումը Հայաստանում անցկացվում է արդեն յոթերորդ անգամ։

Բերգոնզին իր հերթին նշեց, որ Երևանում նրա երաժշտական կոլեկտիվը կներկայացնի «նոր երաժշտության լիակատար փունջ»։ «Ջազը երաժշտություն է ոչ միայն ԱՄՆ-ի համար, և մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել այն, ինչ ունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ջազը փոփոխվում է այնպիսի արագ տեմպերով, ինչպես աշխարհը։

Բերգոնզիի խոսքերով, Հայաստան կատարած այցը լավ առիթ դարձավ էլ ավելի մոտիկից հայկական ջազին ծանոթանալու։ «Ես հայ ջազմեն ծանոթներ ունեմ, նրանք չափազանց կրքոտ ու զգացմունքային են ջազ նվագում»,- նկատեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։