484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում՝ մայիսի 23-ին կկայանա «Jazz dance show» ներկայացումը
12:17
20 Մայիսի 2008

«Վահագն Հայրապետյան և կատուներ» հայտնի հայկական ջազ-բենդի համերգը և «Ամերիկյան սյուիտա» ջազային-պարային ներկայացումը տեղի կունենա մայիսի 23-ին Երևանում՝ Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։

«Առաջին անգամ՝ պարային խմբի հետ միասին մենք ներկայացնում ենք օրիգինալ ծրագիր, որը բաղկացած է երկու մասից», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց սակսոֆոնիստ և «Կատուներ»-ի մենեջեր Դավիթ Նալչանջյանը։

Նրա խոսքերով, ջազի սիրահարների համար ծրագրի առաջին մասում «Կատուները» կկատարեն հինգ ստեղծագործություն՝ «Norevan» ալբոմից, որը դասական ջազառոքային և ավանգարդ-ազգայինի ինքնատիպ խառնուրդ է։

Երկրորդ մասում ելույթ կունենա պարային խմբակ՝ Արինա Արարատյանի ղեկավարությամբ, որը կներկայացնի «Ամերիկյան սյուիտա» ներկայացումը։

«Կազմակերպիչների նախաձեռնությամբ մեր ելույթը պետք է նախատրամադրի հանդիսատեսին՝ Արինայի համույթի ելույթի հանդեպ, որտեղ որպես երաժշտական ուղեկցում օգտագործվում են ջազային ստեղծագործություններ», - ասաց Նալչանջյանը։

Պարային խմբակի պարողներից մեկը՝ Վարդան Ղուկասյանն իր հերթին ավելացրեց, որ «Ամերիկյան սյուիտա» անվանումով ներկայացումը կցուցադրվի մայրաքաղաքում՝ արդեն իններորդ անգամ, սակայն նման մեկնաբանությունը կներկայացվի հանդիսատեսին առաջին անգամ։

«Այս հուզիչ ներկայացումը իրենից ներկայացնում է պարային բեմադրություն՝ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Ամստրոնգի երգերի հիման վրա», - ավելացրեց նա։

Ղուկասյանը կարծում է, որ «Կատուներ» խմբի հետ նման նախագիծը մեծ հետաքրքրություն  կառաջացնի ջազի հայ սիրահարների շրջանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: