477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվել է երիտասարդ հայ մոդելավորողների աշխատանքների ցուցադրությունը
16:59
12 Մայիսի 2008

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում երկուշաբթի տեղի ունեցավ երիտասարդ հայ մոդելավորողների՝ Թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը։

«Նման միջոցառումները երիտասարդ մոդելավորողների համար իրենց գաղափարներն իրականացնելու և դրանք հասարակությանը ներկայացնելու լավագույն հնարավորությունն են»,- ցուցադրության բացմանն ասաց քոլեջի տնօրեն Սերգեյ Քոչարյանը։ Նրա խոսքերով, ուսանողական աշխատանքների ցուցադրությունն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ։

«Վերջին երեք տարիներին, բացի մեր ուսանողներից, միջոցառմանը մասնակցում են նաև Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողները»,- ավելացրեց նա։

Քոչարյանը նշեց, որ դեֆիլեին մասնակցում են 200 սկսնակ մոդելավորողներ, որքեր կցուցադրեն շուրջ 250 անհատական աշխատանքներ։

«Ուսումնական տարվա սկզբին ուսանողները հանձնարարություն են ստանում և սկսում դրա վրա աշխատել ողջ տարվա ընթացքում։ Այս աշխատանքները մեր ուսանողների ստեղծագործական մտքի արդյունքն են»,- ավելացրեց նա։

Ընդ որում Քոչարյանն ավելացրեց, որ ցուցադրությունից հետո ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները վեց անվանակարգերում՝ երեկոյան, ամենօրյա, հարսանեկան, սպորտային, ավանգարդ հագուստ, ինչպես նաև հագուստ երեխաների համար։

Լավագույն աշխատանքների հեղինակներին պատվոգրեր կհանձնվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
25 Սեպտեմբերի 2017
Երևանում Այվազովսկու ցուցահանդեսն այցելությունների ռեկորդ է սահմանել
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելությունների թվով ռեկորդային է դարձել։
16:27
25 Սեպտեմբերի 2017
Սկանդալ «Ձայնը» շոուի ժամանակ. Գրադսկին անցել է անպարկեշտ բառապաշարի
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող հայտնի «Ձայնը» վոկալի շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հայհոյել է ռուսական Առաջին ալիքի եթերում։
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։