478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվելիք նկարազարդ պատմությունների փառատոնի համար ընտրվել են անհրաժեշտ ազդագրերի և բուկլետների էսքիզները
16:44
08 Մայիսի 2008

Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք նկարազարդ պատմությունների փառատոնի համար մրցույթի ժյուրին ընտրել է փառատոնի մասին պատմող ազդագրերի և բուկլետների էսքիզները։ Ժյուրիի նախագահ Բռունո Վենսանդոյի խոսքերով՝ առաջին տեղը գրավել է Monkey  դիզայն-ստուդիայի երիտասարդ նկարչուհի Մարինա Մելիքջանյանի աշխատանքը։

Նկարազարդ պատմությունների փառատոնը Երևանում առաջին անգամ տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին։ Փառատոնի կազմակերպիչներն են Չոբանյանի ինստիտուտը (Կովկասի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հիմնահարցերով զբաղվող անկախ գիտական կենտրոն), ինչպես նաև Ֆրանսիայի կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնը՝ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։

«Նկարիչներ Հարություն Սամուելյանի և Անդրանիկ Թորոսյանի էսքիզները, որոնք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը, օգտագործվելու են փառատոնի բուկլետներում և գրքույկներում»,- պարզաբանեց Վենսանդոն, ավելացնելով, որ սեպտեմբերից փառատոնի ազդագրերը կտեղադրվեն ողջ Երևանով մեկ։

Նա նշեց, որ ողջ աշխարհում նկարազարդ պատմություններն ընդունված է անվանել իններորդ արվեստ, որը միավորում է գեղանկարչության և կինոյի ժանրը։

«Եվ մենք ցանկանում ենք Հայաստանը ներգրավել արվեստի այդ ուղղության մեջ, քանի որ գեղանկարչությունը և կինոն բավական լայն տարածում և ամուր արմատներ ունեն մեր երկրում»,- պարզաբանեց նա։

Վենսանդոյի խոսքով, կազմակերպիչները որոշել են մրցանակային ֆոնդը բաշխել հետևյալ կերպ. Առաջին տեղ՝ 250 եվրո, երկրորդ տեղ՝ 75 եվրո, երրորդ տեղ՝ 50 եվրո, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մրցույթի մասնակիցները կստանան նաև նկարազարդ պատմությունների պատկերազարդ ամսագրեր։

Իր հերթին, Հայաստանում Նկարազարդ պատմությունների զարգացման ֆրանսիական միության համահիմնադիր և ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանը տեղեկացրեց, որ մրցույթին ներկայացվել են 13 հայ նկարիչների 60 աշխատանքներ։
 
«Մրցույթի կազմակերպիչների մտահղացումն էր, որպեսզի առաջիկա փառատոնի խորհրդանշանը, դրա պատկերով ազդագիրը և բուկլետը ստեղծվելու են  հայ նկարիչների կողմից, ազգային ոճով»,- պարզաբանեց նա, ավելացնելով, որ ընտրության չափորոշիչներ են եղել նաև գեղարվեստական վարպետությունը և նկարազարդ պատմությունների ֆրանս-բելգիական դպրոցի ոգուն համապատասխանությունը։

Միաժամանակ, Մանգասարյանը հաղորդեց, որ սեպտեմբերի 25-ին, փառատոնի նախօրյակին, Երևանում տեղի կունենա նկարազարդ պատմությունների երկրորդ մրցույթը երեք անվանակարգերով՝ «Ծաղրանկար», «Պատմություն կոմիքսի համար» և «Սցենար»։

Հայաստանում կոմիքսների զարգացման ասոցիացիայի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ին՝ փառատոնի նախաշեմին Երևանում տեղի կունենա կոմիքսների երկրորդ մրցույթը երեք անվանակարգերում՝ «Ծաղրանկար», «Պատմություն կոմիքսի համար» և «Սցենար»։

«Մենք նախատեսում ենք, որ այդ մրցույթը կազմակերպչական և անցկացման առումով ավելի մասշտաբային է լինելու, մրցույթին մասնակցելու են մոտ 30-50 նկարիչներ»,- պարզաբանեց նա, ավելացնելով, որ այդ մրցույթի նպատակը նկարազարդ պատմությունների ոճում աշխատող մասնագետների ակտիվացումն է։

Ժյուրիի կազմում են Անգուլեմի փոխքաղաքապետը, Կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնի, ինչպես նաև Ֆրանսիայում կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ Ժան Մարդիկյանը (Jean Mardikian), Փարիզի Չոբանյան ինստիտուտի և Սիջեստ հրատարակչության տնօրեն Վարուժան Սիրապյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը։

Հայաստանում կոմիքսների զարգացման ասոցիացիան ստեղծվել է 2007 թ.-ի դեկտեմբերի սկզբին՝ Փարիզում։

Նկարազարդ պատմություններ ստեղծելու պատկերավոր արվեստների ուղղությունը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Մասնավորապես՝ իրենց մասնագիտական կարերան կոմիքնսերին (կոմիքսների ֆրանսիական անվանումն է band desine) են նվիրել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի  (graphic novel), Իտալիայի (fumetti), Իսպանիայի (tebeos), Պորտուգալիայի (quadringo), Ֆինլանդիայի (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայի (manga), Կորեայի (manwha) և Չինաստանի (manhua) բազմաթիվ նկարիչներ։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։