486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Պյոտր Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերը Երևանում տեղի կունենան մայիսին
17:10
29 Ապրիլի 2008

Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց» թատրոնի հյուրախաղերը Երևանում տեղի կունենան մայիսի 20-ից հետո, տեղեկացրեց ՎՏԲ բանկի (Հայաստան) գլխավոր տնօրեն-նախագահ Վալերի Օվսյանիկովը։

«Թատրոնը երկուական ներկայացում կխաղա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում»,- ասաց նա լրագրողներին երեքշաբթի, ավելացնելով, որ բանկը հյուրախաղերի կազմակերպման գլխավոր գործընկերն է։

Օվսյանիկովի խոսքով, բացի Ռուսական թատրոնից, բանկը աջակցում է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիային և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից ռուսական դպրոցին, որի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգչային դասարանի լրիվ վերասարքավորման վերաբերյալ։

Օվսյանիկովը նաև նշեց, որ 2008թ.-ին, անցած տարվա օրինակով, բանկը մտադիր է մասնակցել Հայաստանում մի շարք մշակութային միջոցառումների իրականացմանը։

«Մասնավորապես, մենք նախատեսում ենք մասնակցել «Հայկական ջազը 70 տարեկան է» փառատոնին, և ներկայումս բանակցություններ ենք վարում այդ միջոցառմանը հայտնի ջազմեն-սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի մասնակցության ուղղությամբ»,- հաղորդեց նա։

Միաժամանակ, Օվսյանիկովն ավելացրեց, որ ՎՏԲ-բանկը (Հայաստան) մտադիր է իր հովանավորության տակ վերցնել մանկատներից մեկը, ինչը «արժանի ներդրում կլինի սոցիալական ծրագրերի զարգացման ընդհանուր գործում»։

ՎՏԲ խումբը 2007-ի հուլիսին դարձավ «ՎՏԲ-բանկ» ՓԲԸ-ի արժեթղթերի փաթեթի 100%-ի միակ սեփականատերը՝ գնելով մնացած 30%-ը հանած մեկ արժեթուղթ Mika Armenia Trading Ltd ձեռնարկությունից։ 2004-ին ՎՏԲ խումբը ձեռք բերեց Հայխնայբանկի արժեթղթերի 70%-ը գումարած մեկ արժեթուղթ։ Այն հետագայում վերանվանվեց ՎՏԲ-բանկ(Հայաստան)։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: