484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի տիկնիկային թատրոնը մասնակցելու է Պրահայի մարիոնետային արվեստի միջազգային փառատոնին
19:55
25 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը մասնակցելու է Պրահայի մարիոնետային արվեստի միջազգային փառատոնին, որը տեղի կունենա հունիսի 2-9-ը, ուրբաթ մամուլի ասուլիսում հաղորդեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

«Պրահայի փառատոնում մասնակցությունը՝ մեծ հաջողություն է Տիկնիկային թատրոնի համար»,- ասաց Բաբայանն, ավելացնելով, որ փառատոնին թատրոնը ներկայացնելու է «Ակակի» ներկայացումը, որը բեմադրվել է Գոգոլի «Շինել» ստեղծագործության հիման վրա։

Բաբայանը նշեց, որ հայտ ներկայացրած 250 թատրոններից միայն 23-ն են մասնակցելու փառատոնին։

«Տիկնիկային թատրոնների համար Պրահայի փառատոնը նույնն է, ինչ Ռոտերդամինը՝ կինեմատոգրաֆիստների համար, և մենք հպարտ ենք, որ մասնակցելու ենք դրան»,- ընդգծեց նա։

Բաբայանը նաև տեղեկացրեց, որ տիկնիկային  թատրոնը ստացել է մի շարք այլ միջազգային փառատոնների հրավերքները։

«Մենք ուղևերություն ենք նախատեսում Իրան ՝ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումով։ Մեզ նաև թատերական փառատոնների են հրավիրում Մոսկվա, Եկատերինբուրգ, Կահիրե, բայց մեր մասնակցությունը կախված է ֆինանսական խնդիրներից»,- ասաց նա։

Պրահայի մարիոնետային արվեստի փառատոնին մասնակցելու ծախսերն իրենց վրա են վերցրել փառատոնի կազմակերպիչները և Հայաստանի մշակույթի նախարարությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:08
29 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով: