486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Օտար լեզուների ռեսուրսների կենտրոն
18:28
25 Ապրիլի 2008

Երևանում Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանին կից ուրբաթ բացվել է Օտար լեզուների ռեսուրսների կենտրոն։

«Կենտրոնում ներկայացված գրականությունից կարող են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները անգլերեն լեզվի ուղղությամբ»,- բացմանը ասաց Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակի տեղեկատվական ծրագրերի ղեկավար Ինեսսա Մուրադյանը։

Նրա խոսքերով, գրականության մեծ մասը տպագրված է Մեծ Բրիտանիայում։ «Բացի տպագիր նյութերից, Կենտրոն հաճախողները կարող են անգլերեն սովորել՝ օգտվելով էլեկտրոնային կրիչների ծրագրերից։ Այստեղ նաև ներկայացված են բրիտանական կինեմատոգրաֆիայի դասականները»,- ավելացրեց Մուրադյանը։

Ընդ որում, ծրագրերի ղեկավարը նշեց, որ Կենտրոնը բաց է բոլոր այցելուների համար՝ անկախ տարիքից։

Մուրադյանը նաև հայտնեց, որ Կենտրոնում հավաքված է մոտ հազար գիրք և հետագայում նրա ֆոնդերը պարբերաբար կլրացվեն։

Ընդ որում նա նշեց, որ Կենտրոնը Հայաստանի  մշակույթի նախարարության, Բրիտանական խորհրդի և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախագիծն է։

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն իր հերթին նշեց նմանատիպ կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։ «Սա եռակողմ համագործակցության լավ օրինակ է»,- ասաց նա։

Ընդ որում Արեյանը նաև ընդգծեց Իսահակյանի անվան գրադարանի ավանդը Հայաստանի գրադարանային գործի զարգացման ընդհանուր գործընթացում։

«Գրադարանը հանմընթաց շարժվում է ժամանակի հետ,  աշխատակիցների շնորհիվ մշակութային այս օջախում եռում է ակտիվ կյանքը»,- եզրափակեց նա։

Բրիտանական խորհուրդը (British Council) հիմնվել է 1934 թվականին աշխարհում բրիտանական մշակույթն ու արժեքները տարածելու նպատակով։ Հայաստանի մասնաճյուղը հիմնադրվել է 2002 թվականին։

Բրիտանական խորհուրդը գործում է կրթության, մշակույթի և կառավարման ոլորտում։ Ամեն տարի կազմակերպությունն ընդլայնում է  իր գործունեության շրջանակները, ներկա պահին Բրիտանական խորհուրդը ծրագրեր է մշակում և իրականացնում արևմտաեվրոպական տարածաշրջանի հետ համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: