487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ապրիլի 14-ին մեկնարկում է Յոթերորդ ազգային գրադարանային շաբաթը
13:46
11 Ապրիլի 2008

Ապրիլի 14-21-ը նշանակված Յոթերորդ ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում՝ Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, տեղեկացրեց Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը։

«Մենք մտադիր ենք բարձրացնել գրադարանային գործի խնդիրը և ներկայացնել այն ոչ միայն պետական կառույցներին, այլ նաև արվեստի և գրականության գործիչներին», - Երևանում ուրբաթ ասաց Սարգսյանը լրագրողներին»

Նա նաև տեղեկացրեց, որ այս անգամ շաբաթը կանցնի «Գրադարան՝ իմացության շաբաթ» նշանաբանի ներքո։

«Գրադարանը ոչ միայն իմացության օջախ է, այլ նաև քննարկումների, հանդիպումների կենտրոն, որտեղ հավաքվում են տարբեր մասնագիտության տեր մարդիկ», - ավելացրեց Սարգսյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանն իր հերթին տեղեկացրեց, որ միջոցառումներ են կազմակերպվելու երկրի բոլոր գրադարաններում։

«Շաբաթվա յոթ օրերից յուրաքանչյուրը նվիրվելու է մեկ կոնկրետ թեմայի և հագեցված է լինելու տարբեր միջոցառումներով», - ավելացրեց նա։

Ղազարյանի խոսքերով, շաբաթվա շրջանակներում առանձնահատուկ ուշադրության է արժանանալու մայրենի լեզուն, որի նպատակով կանցկացվի դպրոցական շարադրությունների երրորդ ամենամյա մրցույթը։

«Իրենց շարադրություններում դպրոցականները կիսվում են մեզ հետ իրենց գրքային նախապատվություններով, պատմում են իրենց սիրելի հերոսների մասին, ինչպես նաև բարձրացնում են գրադարանային գործի հրատապ խնդիրները», - ասաց նա։

Բացի դրանից, Ղազարյանը ավելացրեց, որ շաբաթվա շրջանակներում Ասոցիացիայի անդամները կայցելեն երկրի տարբեր մարզեր, գրքեր կնվիրեն մարզերի գրադարաններին։

Յոթերորդ ազգային գրադարանային շաբաթվա նախաձեռնող ու կազմակերպիչն է Հայկական գրադարանային ասոցիացիան։

Այսօր Հայաստանում գործում է 1042 գրադարան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
12 Նոյեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Միշան «Բումերանգ» բաց կթողնի Երևանում «Ռիո» առևտրի կենտրոնի բացման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միշան կներկայացնի իր եվրատեսիլյան «Բումերանգ» երգը «Ռիո» առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 13–ին:
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները: