484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նվազել է երգիծական ստեղծագործությունների պահանջարկը. երգիծաբան
19:06
01 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այլևս գրեթե պահանջարկ չկա երիգիծաբանների և նրանց ստեղծագործական գործունեության, կարծում է Հայաստանի երգիծաբանների միության նախագահ Վլադիմիր Հայրապետյանը։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչները լրիվ հակասական կարծիք են հայտնում։

«Ակնհայտ է, որ երկրում երգիծաբանանների պահանջարկ չկա։ Կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել սոցիալ-հասարակական կյանքում, դա նաև ակնհայտ է բազում հեռուստաշոուներից, որոնք արտացոլում են հասարակությունում տիրող իրերի դրությունը»,- երեքշաբթի Երևանում լրագրողներից ասաց Հայրապետյանը։

Իր հերթին, «32 ատամ» ակումբ» զվարճալի-հումորիստական հեռուստանախագծի պրոդյուսեր Կարեն Բաբախանյանը նշեց, որ երիտասարդ սերունդը, որը զբաղվում է հումորիստական հեռուստածրագրերի մշակմամբ, հաճախ իր պատրաստած նյութերը մատուցելու խնդրի հետ է բախվում։

«Հեռուստատեսությունում մենք ոչ միայն արհեստավարժների պակաս ունենք։ Մենք նաև լավ սցենարների պակաս ենք զգում, որոնք կարող էին մեզ տրամադրել երգիծաբանները»,- ասաց նա։

Բաբախանյանը կարծում է, որ հենց դա է այն հիմնական պատճառը, որ այսօր հումորիստական և երգիծական հաղորդումները Հայաստանում գտնվում են միջին մակարդակի վրա։

Մեկ այլ տեսանկյունից է այս հարցին մոտենում Հայաստանի երգիծանկարիչների միության նախագահ Սուքիաս Թորոսյանը, նշելով, որ հայրենական երգիծաբանության ոլորտում հաջողությունները, ցավոք, հանդես են գալիս Հայաստանի սահմաններից դուրս՝ հումորի և երգիծանքի տարբեր միջազգային մրցույթների ընթացքում։

«Այս միտումները վկայում են այն մասին, որ երկրում քիչ չէ ներուժը, բայց մեզ պակասում է այն հայրենիքում ներկայացնելու և կիրառելու կուլտուրան»,- ընդգծեց նա։

Հայաստանի երիգիծաբանների միության նախագահ, «Ոզնի» հումորիստական թերթի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանի խոսքով, հայկական երգիծանքը, ինչպես և ցանկացած ուրիշ երկրում, անհրաժեշտ է զարգացնել։

«Երգիծանքը մեր կյանքի հայելային արտացոլումն է և Աստված տա, որ մենք ծուռ հայելիներ չունենանք, իսկ երգիծանքը հանդես գա որպես փրկարար շրջան՝ նետված փոթորկվող ծովի մեջ»,- ամփոփեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։