478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ապրիլի 28-ին տեղի կունենա կոմիքսների փառատոնի խորհրդանիշի մրցույթ
11:49
26 Մարտի 2008

Երևանում ապրիլի 28-ին տեղի կունենա կոմիքսների առաջին ազգային փառատոնի համար նախատեսված պաստառի և խորհրդանիշի մրցույթը։

«Մրցույթի կազմակերպիչների գաղափարը կայանում է նրանում, որ կոմիքսների կայանալիք փառատոնի խորհրդանիշը, դրա պատկերով պաստառը և թռուցիկը ստեղծվելու են հենց հայկական նկարիչների կողմից՝ ազգային ոճով», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանում կոմիքսների զարգացման ֆրանսիական ասոցիացիայի ներկայացուցիչ և համահիմնադիր Տիգրան Մանգասարյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ Կոմիքսների փառատոնը տեղի կունենա Երևանում՝ 2008 թ.-ի հոկտեմբերի 3-5-ը։ Դրա  կազմակերպիչներն են Չոբանյանի ինստիտուտը՝ Կովկասի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հիմնախնդիրների ուսումնասիրման անկախ գիտական ռազմավարական կենտրոնը և Ֆրանսիայի կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնը՝ Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։

Հայաստանում նման միջոցառման անցկացման գաղափարն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ 2006թ. հոկտեմբերի սկզբին Սիջեստ (Sigest) հրատարակչությունը տպագրեց հայերեն լեզվով նկարազարդ պատմությունների առաջին ժողովածուն՝ կոմիքսների աշխարհահռչակ հերոս-պատանու Տանտանի (Tintin) մասին։

Մանգասարյանի խոսքերով, փառատոնի խորհրդանիշի և պաստառի մրցույթը կանցկացվի Երևանում Ֆրանսիայի դեսպանատան շենքում, ժյուրիի կազմում են Անգուլեմի փոխքաղաքապետը, Կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնի, ինչպես նաև Ֆրանսիայում կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ Ժան Մարդիկյանը (Jean Mardikian), Փարիզի Չոբանյան ինստիտուտի և Սիջեստ հրատարակչության տնօրեն Վարուժան Սիրապյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը։

«Մրցույթին կմասնացկեն շուրջ 20 ուսանողներ և գործող նկարիչներ, որոնք հետագայում կդառնան Կոմիքսների առաջին հայկական փառատոնի մասնակիցներ», - ասաց նա։

Մանգասարյանը նաև նշեց, որ կազմակերպիչները որոշել են բաշխել մրցանակային ֆոնդը հետևյալ կերպ՝ առաջին տեղ՝ 250 եվրո, երկրորդ տեղ՝ 75 եվրո, երրորդ տեղ՝ 50 եվրո, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նաև կոմիքսների պատկերազարդ 10 ալբոմներ։

Հայաստանում կոմիքսների զարգացման ասոցիացիայի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ սեպտեմբերին՝ փառատոնի նախաշեմին Երևանում տեղի կունենա կոմիքսների երկրորդ մրցույթը երեք անվանակարգերում՝ «Ծաղրանկար», «Պատմություն կոմիքսի համար» և «Սցենար»։

«Մենք ծրագրում ենք, որ այդ մրցույթն ավելի մասշտաբային կլինի՝ ինչպես դրա կազմակերպման և անցկացման տեսակետից, այնպես էլ մրցանակային ֆոնդի տեսակետից», - ասաց Մանգասարյանը։

Նա նաև նշեց, որ երկու մրցույթները, ինչպես և փառատոնը, բաց միջոցառումներ են և անցկացվում են՝ կամաարտահայտության հավասարության և ազատության ավանդական ֆրանսիական սկզբունքներին համապատասխան։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է ավելի շատ մարդիկ հետաքրքրվեն փորձարարական արվեստի այս ժանրով», - պարզաբանեց Մանգասարյանը։

Հայաստանում կոմիքսների զարգացման ասոցիացիան ստեղծվել է 2007 թ.-ի դեկտեմբերի սկզբին՝ Փարիզում։

Նկարազարդ պատմություններ ստեղծելու պատկերավոր արվեստների ուղղությունը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Մասնավորապես՝ իրենց մասնագիտական կարերան կոմիքնսերին (կոմիքսների ֆրանսիական անվանումն է band desine) են նվիրել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի  (graphic novel), Իտալիայի (fumetti), Իսպանիայի (tebeos), Պորտուգալիայի (quadringo), Ֆինլանդիայի (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայի (manga), Կորեայի (manwha) և Չինաստանի (manhua) բազմաթիվ նկարիչներ։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: