481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Չինաստանի դեսպանը կարևորում է համագործակցությունը մշակույթի բնագավառում
18:23
25 Մարտի 2008

Մշակույթի բնագավառում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները երկկողմ համագործակցության կարևորագույն ուղղություններից են, կարծում է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզյուինը։

«Մշակութային միջոցառումների անցկացումը լավ հիմք է տալիս՝ մեր հարաբերությունների զարգացման համար», - ասաց նա երեքշաբթի Երևանում «Չինական բրոնզ» ցուցահանդեսի բացման ժամանակ։

Այս համատեքստում Ցզյուինը նշեց, որ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում կանցնեն մշակութային մի շարք միջոցառումներ։

«Անցկացման ժամկետները ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցման փուլում են», - ավելացրեց դեսպանը։

Դեսպանը ընդգծեց, որ մշակույթի բնագավառում երկու երկրների ակտիվ կապերի շնորհիվ՝ համագործակցության այլ բնագավառներն իրենց հերթին ազդակներ են ստանում՝ հետագա զարգացման համար։

«Չինական բրոնզ» ցուցահանդեսի (որին ներկայացված է ավելի քան 45 ցուցանմուշ) նախաձեռնողն է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Ցուցահանդեսը կտևի մինչև հունիս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։