478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային գրադարանը նշում է Վիլյամ Սարոյանի 100-ամյակը
18:41
20 Մարտի 2008

Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) 2008 թվականին մի շարք միջոցառումներ կանցկացնի հայկական ծագումով ամերիկացի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքերով, մասնավորապես, կհրատարակվի «Վիլյամ Սարոյանը հայերեն լեզվով» մատենագրությունը։ «Մատենագրությունն արդեն կազմված է, և հիմա արվում են վերջին խմբագրական ուղղումները»,-ասաց նա։

Սարգսյանն ավելացրեց, որ երեկ Հայկական գրադարանային ասոցիացիայի նիստի ժամանակ որոշում է կայացվել Յոթերորդ ամենամյա գրադարանային շաբաթվա (2008թ. ապրիլի 14-21) մեկ օրը նվիրել Սարոյանին։

Հայտնի գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակն ընդգրկվել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի 2008-2009թթ հոբելյանների պատվավոր ցուցակում։ «Սարոյանական տարին» արդեն մեկնարկել է ինչպես Հայաստանում, այնպես էլ գրողի ծննդավայր Ֆրեզնոյում։

Վիլյամ Սարոյանը (1908–1981) ամերիկացի արձակագիր է և թատերագիր, ծնվել է Ֆրեզնոյում հայ էմիգրանտի ընտանիքում։

Նրան ճանաչում է բերել Story ամսագրում տպագրված առաջին իսկ «Խիզախ մարդը թռչող ճոճաձողի վրա» պատմվածքների ժողովածուն։ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» առաջին պիեսը լույս տեսավ 1939 թվականին։ «Մարդկային ողբերգություն» վեպը գնել է MGM կինոստուդիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: