487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ National Geographic Traveler ամսագրի հայկական տարբերակի շնորհանդեսը
17:32
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի տեղի ունեցավ National Geographic Traveler ամսագրի հայկական տարբերակի շնորհանդեսը ։

Ինչպես նշեց ամսագրի խմբագիր Սեդա Մուրադյանը, նոր հրատարակության նպատակն է՝ Հայաստանը ցույց տալ ճանապարհորդների աչքերով։ «Ամսագրի առաջին համարն անվանվում է «Չտեսնված Հայաստան», քանի որ մենք ցանկանում էին ցույց տալ մեզ շրջապատող գեղեցկությունը»,- ընդգծեց նա։

Նա վստահություն հայտնեց, որ հրատարակության գործունեության շնորհիվ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում գտնվող շատ մարդկանց մոտ ցանկություն կառաջանա հայկական բնությունը տեսնել սեփական աչքերով։

Իր կողմից ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Մանգասարյանը հայտնեց, որ National Geographic Traveler ամսագրի պատմության մեջ առաջին անգամ հայկական տարբերակում լինելու են նաև անգլերեն և ռուսերեն ներդիրներ։

«National Geographic Traveler ամսագրի խմբագրությունում այդպիսի պրակտիկա չի կիրառվել, բայց հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ ամսագիրը տարածվելու է նաև հայկական սփյուռքում, որը հաճախ լավ չի խոսում արևելահայերեն, ապա կարվի բացառություն»,- նշեց նա։

Մանգասարյանի խոսքով, ամսագիրը պատմելու է նաև հայկական սփյուռքի կյանքի մասին և արտասահմանցի ընթերցողին ներկայացնելու է հայկական մշակույթի հուշարձանները։

Մանգասարյանը նաև ընդգծեց, որ առաջին անգամ Հայաստանում հրատարկվում է ողջ աշխարհում հայտնի ամսագրի արտոնված տարբերակը։

«Մենք մտադիր ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որը մեզ կտա National Geographic-ի հետ համագործակցությունը՝ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով»,-նշեց Մանգասարյանը, ընդգծելով, որ նախատեսվում է նաև էքսկուրսիաներ կազմակերպել դեպի այն շրջանները, որոնք նկարագրվելու են ամսագրի էջերում։

National Geographic Traveler ամսագրի հայկական տարբերակը հրատարակվելու է 10 հազար օրինակ տպաքանակով։ 2008թ. ընթացքում նախատեսվում է թողարկել ամսագրի վեց համար։

National Geographic Traveler ամսագիրը հրատարակվում է 1984 թվականից, 4,7 միլիոն ընթերցող ունի ԱՄՆ-ում և ավելի քան 8 միլիոն ընթերցող ողջ աշխարհում։ Ամսագիրը աշխարհում ամենաընթերցելի հրատարակությունն է ճանապարհորդությունների մասին և նպատակ ունի ընթերցողին աշխարհը ներկայացնել ճանապարհորդի աչքերով։

National Geographic Traveler ամսագիրը հրատարկվում է նաև Չինաստանում, Իսրայելում, Սլովենիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Լատինական Ամերիկայի որոշ երկրներում։ Հետխորհրդային տարածության երկրներից ամսագիրը հրատարակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: