480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցը գրեթե յոթ միլիոն գիրք ունի
16:56
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ներկայումս Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ) կա մոտավորապես 6,5-7 մլն.միավոր գրականություն, հինգշաբթի լրագրողներին ասաց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

«ՀՀ կառավարության հանձնարարությամբ ներկայումս իրականացվում է ՀԱԳ գրապահոցների գրքերի քանակի և պարունակության հաշվառում։ Վերջնական տվյալները հայտնի կդառնան միայն այդ գործընթացի ավարտից հետո, քանի որ երկար տարիների ընթացքում շատ գրքեր կորել կամ մաշվել են»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով, ՀԱԳ գրապահոցում ոչ միայն գրքեր են, այլև քարտեզների, բացիկների, դրամանիշների հավաքածուներ։

«Ազգային գրադարանը պահում և պարբերաբար հասարակությանն է ներկայացնում տպագիր արտադրանքի բոլոր տեսակների լայն սպեկտոր»,- ասաց նա։

ՀԱԳ տնօրենը տեղեկացրեց, որ գրադարանի գրապահոցները կանոնավոր կերպով թարմացվում են պետական և մասնավոր միջոցներով։ «Ամեն տարի պետությունը տեղական հրատարակություններին բաժանորդագրվելու համար ՀԱԳ-ին հատկացնում է մոտ 20 մլն. դրամ (64,7 հազ. դոլար), իսկ արտասահմանյան հրատարակությունները ձեռք ենք բերում խանութներից»,- նշեց նա։

Նրա խոսքով, նոր գրականությունը ստացվում է նաև միջգրադարանային կապերի միջոցով, ինչպես նաև հաստատված կապերի շնորհիվ իրականացվող գրքերի փոխանակության ճանապարհով, մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից, Ռուսաստանի պետական գրադարանից և Իրանի ազգային գրադարանից։

Սարգսյանը նշեց, որ ՀԱԳ-ն ըստ օրենքի անվճար երկու օրինակ է ստանում նաև Հայաստանում տպագրվող բոլոր գրքերից, թերթերից, ինչպես նաև էլեկտրոնային կրիչների վրա կատարված հրատարակություններից։

Նա նաև նշեց, որ ԱԳ-ի գրապահոցի պահպանության համար կիրառվում է սրահներում օդի ջերմաստիճանը կանոնավոր կարգավորելու մեթոդը և, միաժամանակ, հույս հայտնեց, որ շուտով գրադարանը կանցնի ավելի ժամանակակից մեթոդների։

Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել է 1832թ.՝ Երևանի գիմնազիայի գրադարանի ֆոնդի բազայի վրա։ 1925թ. գրադարանին շնորհվել է Սովետական Հայաստանի հայտնի պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, իսկ 1965թ. ստացել է առաջին աստիճանի գիտական գրադարանի կարգավիճակ։ 1990թ. պետական գրադարանը վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարանի։

Հայաստանի ազգային գրադարանը հանդիսանում է հայկական տպագիր գրքերի ամենահարուստ պահոցն ամբողջ աշխարհում, հանրապետության ամենախոշոր գրադարանը, գրադարանավարության, մատենագիտության, գրքերի պատմության գիտահետազոտական հաստատությունը, Հայաստանի գրադարանայից ցանցի մեթոդական կենտրոնը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: