486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007 թ.-ի լավագույն երգիչ է ճանաչվել Արամեն, լավագույն երգչուհի՝ Սիրուշոն
15:17
11 Փետրվարի 2008

Հայաստանի լավագույն երգիչներն ու երաժշտական համույթներն արժանացել են 2007 թ.-ի ազգային երաժշտական մրցանակներին։

Նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) ուղիղ եթերում հեռարձակվում էր հինգրերորդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ինչպես արարողության ժամանակ հայտարարել է հաղորդավար, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, այս տարի առաջին անգամ մրցանակներ էին շնորհվում ոչ միայն փոփ-երաժշտության բնագավառում, այլ նաև ջազի, դասական, ազգային և ազգագրական երաժշտության ոլորտներում։

Ժյուրիի որոշմամբ, որի կազմում էին հայկական հեռուստատեսության և շոու-բիզնեսի հեղինակավոր գործիչներ, փոփ-երաժշտության բնագավառում 2007 թ.-ի «Տարվա հայտնություն» է ճանաչվել երգիչ Վարդան Բադալյանը, դասական երաժշտության բնագավառում՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարության տակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

«Տարվա լավագույն խումբն» է «Armenoids»-ը, «Ակունք» համույթը մրցանակ է ստացել «Լավագույն ազգագրական համույթ» անվանակարգում, հայկական եկեղեցական շարականների և ազգային երգերի հայտնի կատարող Աննա Մայիլյանը մրցանակ է ստացել «Ethno Vocal» ալբոմի համար, տարվա լավագույն փոփ-ալբոմի համար ազգային մրցանակի է արժանացել Հայկոն՝ «Մի խոսքով» ալբոմի մի շարք ստեղծագործությունների համար։

 Լավագույն դասական նախագիծ է ճանաչվել Պետական կամերային համույթի համերգը Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), լավագույն ջազային նախագիծն է՝ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած «Հայաստանի ջազ-բենդի» 10-ամյակին նվիրված համերգը։

Պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը մրցանակի է արժանացավել տարվա լավագույն տեսահոլովակի համար՝ «Եթե դու գաս» Էմմի և Սուպեր Սաքոյի կատարմամբ, իսկ «Տարվա հիթ» է  ճանաչվել Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան» երգը։

Ժյուրիի որոշմամբ՝ «Լավագույն ազգային երգիչ» անվանակարգում մրցանակի է  արժանացել Արսեն Գրիգորյանը (Մրրոն), «Լավագույն ազգային երգչուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Աննա Մայիլյանը։

Ամենահեղինակավոր՝ «Տարվա լավագույն երգիչ» և «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգերում մրցանակի են արժանացել Արամեն և Սիրուշոն (որը ներկայացնելու է Հայաստանը 2008 թ.-ին Սերբիայում կայանալիք Եվրոտեսիլի ժամանակ)։

Երաժշտական հատուկ մրցանակներ են շնորհվել «Շարմ հոլդինգ» պրոդյուսերական ընկերությանը՝ «Հատուկ նշանակության երգեր» (ռազմահայրենասիրական բնույթի երգեր) նախագծի համար, «Շանթ» հեռուստաընկերությանը՝ «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի համար, Պետական երիտասարդական նվագախմբին՝ Բեռլինում կայացած դասական երաժշտության համերգի համար, «Ջազ-թայմ» հեռուստանախագծի ստեղծող և հաղորդավար՝ ջազմեն Արմեն Թութունջյանին (Չիկո)։ Հատուկ մրցանակի հետմահու արժանացել է հայտնի ռադիոհաղորդավար Սեդրակ Դավիդյանը (DJ Սեդրակ)՝ ռադիոյում հայկական երաժշտությունը քարոզելու համար։

Տիգրան Նաղդալյանի անվ. մրցանակին արժանացել է Հայկոն՝ «Մի վախեցիր» և «Ոչինչ չի մնա» ֆիլմերի սաունդ-թրեքերի համար, որոնք նկարահանվել են   2007 թ.-ին «Երևան» կինոստուդիայում՝ ՀՀՀ-ի և HK Production պրոդյուսերական ընկերության պատվերով։

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը՝ «Շարմ հոլդինգ» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: