484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոտեսիլին Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 20-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչում
14:15
29 Հունվարի 2008

Եվրոտեսիլին Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 20-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության միջազգային բաժնի ղեկավար, մրցույթի հայկական նախագծի համակարգող Դիանա Մնացականյանը, Սիրուշոյի ելույթի օրը որոշվել է նախօրեին Բելգրադում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում։

Նրա խոսքերով, մրցույթին մասնակցել ցանկացող երկրների թվի աճման պատճառով Եվրոտեսիլ-2008-ի մասնակիցների ելույթի կանոնները փոխվել են, այժմ նրանք պետք է մրցույթի եզրափակչում մասնակցելու իրավունք ձեռք բերեն երկու կիսաեզրափակիչների ընթացքում՝ մայիսի 20 և 22-ին։

«Չնայած այն բանի, որ 2007 թ.-ին Հելսինկիում Հայաստանը ներկայացնող երգիչ Հայկոն զբաղեցրել է ութերորդ տեղը, ինչը Հայաստանի ներկայացուցչին հնարավորություն է տվել 2008 թ.-ին մասնակցել եզրափակչին, այնուամենայնիվ Սիրուշոն պետք է ելույթ ունենա կիսաեզրափակչում», - ասաց Մնացականյանը։

Նա տեղեկացրեց, որ Սիրուշոն կերգի ևս 18 երկիր ներկայացնող երգիչների հետ, մասնավորապես Խորվաթիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվել է մարտի 13-ին Բելգրադում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում։ Եվրոտեսիլի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին՝ Սերբիայի մայրաքաղաքում։

Երգը, որը Սիրուշոն պետք է ներկայացնի Սերբիայում կայանալիք Եվրոտեսիլ-2008-ի ժամանակ, ընտրվելու է չորս հնարավոր ստեղծագործությունների շրջանում մարտին կայանալիք հեռուստաքվեարկության արդյունքում։ 2007 թ.-ի նոյեմբերի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է մի որոշման  մասին, համաձայն որի Բելգրադում կայանալիք Եվրոտեսիլ-2008-ին Հայաստանը կներկայացնի հանրահայտ հայ երգչուհի Սիրուշոն։

2008 թ.-ին Հայաստանն արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրոտեսիլին»։ 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանց քո սիրո)  երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը։

2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ.-ի լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: