486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նկարիչների միության շենքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2008 թ.-ի գարնանը
14:18
11 Հունվարի 2008

Հայաստանի նկարիչների միության շենքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2008 թ.-ի գարնանը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Նրա խոսքերով, վերանորոգման ավարտից հետո միության շենքը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

«Նախագծված ցուցահանդեսային դահլիճները իրենց չափերով, լուսավորությամբ և ջեռուցման համակարգով այսօրվա դրությամբ մեր երկրում իրենց նմանը չունեն», - ասաց Աղամյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ցուցահանդեսային դահլիճների ընդհանուր մակերեսը ավելացվել է և կազմել  850 մ2։

Նախագահի խոսքերով, «Ռենգեմա» հայկական շինարարական ընկերության կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքները տևել են երկու տարի։

«Ընկերությունը փոխշահավետ պայմաններ է առաջարկել երկու կողմերի համար», - ասաց նա։

Աղամյանի խոսքերով, ընկերությունը համաձայնվել է վերանորոգում իրականացնել Նկարիչների միության շենքում լրացուցիչ երեք հարկերի կառուցման դեպքում, որոնք շահագործվելու են որպես գրասենյակներ։

Միաժամանակ Աղամյանը տեղեկացրեց, որ Նկարիչների միության գործունեությունը կնշանավորվի լայնամասշտաբ ցուցահանդեսի բացումամբ, որի ժամանակ այցելուներին կներկայացվի Միության յուրաքանչյուր անդամի մեկական աշխատանք։

Հայաստանի նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թ.-ին։ Այն ժամանակ այն ուներ շուրջ 40 անդամ։ Այսօրվա դրությամբ Միության կազմում են Հայաստանի 700 նկարիչ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։
11:50
13 Փետրվարի 2017
Ադելը` Grammy մրցանակաբաշխության հաղթահերոս
Բրիտանացի երգչուհին դարձավ արարողության հաղթահերոսը` մրցանակի արժանանալով միանգամից հինգ անվանակարգերում։
14:36
12 Փետրվարի 2017
Անգելինա Պապիկյանը Հայաստանից ապշեցրել է «Ты супер» մրցույթի ժյուրիին՝ անցնելով երկրորդ փուլ
«Ты супер» նոր մրցույթի պատանի մասնակից, 15-ամյա Անգելինա Պապիկյանը Հայաստանից փայլուն ելույթ է ունեցել առաջին փուլում: